Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/64774/02/22 Քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

12.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

թիվ ԵԴ/64774/02/22 քաղաքացիական գործով
Պատասխանող՝ Արևհատ Հարութի Անտոնյանին Ծանուցման հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Վաղարշյան 1 նրբ. 115 տուն
Ծանուցման հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Փափազյան 1 նրբ. 115 տուն
Հարգելի Արևհատ Հարութի Անտոնյան, Դուք՝ որպես պատասխանող, ծանուցվում եք այն մասին, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վարույթում է քննվում թիվ ԵԴ/64774/02/22 քաղաքացիական գործն գործն ըստ հայցի Զինաիդա Ադիլի Հակոբյանի ընդդեմ Արևհատ Հարութի Անտոնյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, որով հրավիրվել է հերթական նախնական դատական նիստ, որը տեղի կունենա 12.06.2024թ. ժամը 17:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիր նստավայրում՝ ք.Երևան, Հր.Ներսիսյան 10 հասցեում, թիվ 10 դատական նիստերի դահլիճում:
Դատական նիստին ներկայանալ սահմանված ժամին՝ Ձեր հետ ունենալով վավեր անձը հաստատող փաստաթուղթ:
Ծանոթություն. ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված: Դատավորի օգնական՝ Արթուր Ավետիսյան

Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +37410240831

Էլ. փոստ`