Թիվ ՇԴ/0140/02/24 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
12.04.2024
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
Հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7, էլ. փոստ` shirak@court.am, Հեռ. 0312-5-0183
ԴԴ-25-
Գործ ՇԴ/0140/02/24
«12» ապրիլի 2024թ.
Թիվ ՇԴ/0140/02/24 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
Պատասխանող՝ Զայտուն Շիրինի Ալոյանին
Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մազմանյան տուն 72
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի (նախագահությամբ դատավոր Մ.Էլոյանի) 28.03.2024թ. որոշմամբ վարույթ է ընդունվել ըստ հայցի Անահիտ Հաբեթնակի Խաչատրյանի ընդդեմ Զայտուն Շիրինի Ալոյանի՝ ձեռքբերման վաղեմությամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Գյումրի Անկախության հր. 7):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Գ.ՋԱՆՈՅԱՆ
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Անկախության հր․ 7
Հեռ..` 031250183
Էլ. փոստ`