Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/2081/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ


Գործ թիվ ԱՐԱԴ/2081/02/21
16․04․2024
Մարտին Ցոլակի Խանգալդյանին
ՀՀ, Արագածոտնի մ, Ոսկեվազ, 3 փ, 33 տ
ՈՐՈՇՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02 ապրիլի 2024թ. ք. Աշտարակ

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Մկրտչյանը (այսուհետ` Դատարան), ծանոթանալով ըստ հայցի Ռիմա Գարեգինի Հայրապետյանի (այսուհետ` նաև Հայցվոր) ընդդեմ Էմմա Թադևոսի Զաքարյան (այսուհետ` նաև Պատասխանող)՝ երրորդ անձինք` Իվան Ռաֆիկի Սարդարյանի, Սիրանուշ Իվանի Սարդարյանի, Արման Իվանի Սարդարյանի, Արամ Իվանի Սարդարյանի, Մարտին Ցոլակի Խանգալդյանի, Աշտարակ համայնքի` հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին, քաղաքացիական գործին

ՊԱՐԶԵՑ

12.07.2021 թվականին Ռիմա Գարեգինի Հայրապետյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոնշյալ պահանջով:
Դատավոր Մ․ Մարգարյանը հայցադիմումը վարույթ է ընդունել 22.07.2021 թվականի որոշմամբ:
Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մ. Մարգարյանի, քննության առնելով թիվ ԱՐԱԴ/2081/02/21 քաղաքացիական գործը, 09.03.2023 թվականին վճռել է հայցը մերժել։
Վերոնշյալ վճռի դեմ Հայցվորի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը 03.05.2023 թվականի որոշմամբ վերադարձրել է:
Բողոք ներկայացրած անձն օրենքով սահմանված ժամկետում վերացրել է բողոքում թույլ տրված խախտումը:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունել 12.07.2023 թվականի որոշմամբ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11․12․2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ թիվ ԱՐԱԴ/2081/02/21 քաղաքացիական գործով ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.03.2023 վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Նշված քաղաքացիական գործն էլեկտրանային կարգով 27․03․2024 թվականին մակագրվել է դատավոր Զ․ Մկրտչյանին: Թիվ ԱՐԱԴ/2081/02/21 քաղաքացիական գործն և կից փաստաթղթերը Դատարանին հանձնվել են 28․03․2024 թվականին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի եզրափակիչ դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասին դատական ակտ կայացնելու դեպքում դատարանը գործն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է գործը վարույթ ընդունելու մասին որոշում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը վարույթ ընդունելու մասին որոշումը ուղարկվում է գործին մասնակցող անձանց։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 413-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի նոր քննությունը դատարանում իրականացվում է դատարանում գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններով` հաշվի առնելով սույն գլխի առանձնահատկությունները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են գործը քննող դատարանի համար, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև գործի նոր քննությունը գործով հաստատված փաստերը գործի նոր քննության ժամանակ պարտադիր են դատարանի համար, բացառությամբ գործն ամբողջ ծավալով քննելու դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 410-414-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑ

1. Թիվ ԱՐԱԴ/2081/02/21 քաղաքացիական գործն ընդունել վարույթ։
2. Նշանակել նախնական դատական նիստ 2024 թվականի ապրիլի 29-ին` ժամը «11։00»-ին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի 65, դատական նիստերի դահլիճ թիվ 5):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ՝ Զ. ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ ք․ Աշտարակ, Տ․ Մեծի 65

Հեռ..` 0203235758

Էլ. փոստ`