Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ/0285/02/24 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Աղվան Հովհաննիսյանի, Գայանե Հովհաննիսյանի, Ռուզաննա Հովհաննիսյանի, Կարինե Հովհաննիսյանի, Ֆլորա Հովհաննիսյան Տոնոյանի
/ ՀՀ, Արագածոտնի մարզ, ԱՊԱՐԱՆ, ԱՐԱԳԱԾ, 8 Փ. 1 ՆՐԲ., տուն 3/4 /
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԱՐԱԴ/0285/02/24 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՌԻԴ» ՍՊ ընկերությունը դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Աղվան Հովհաննիսյանի, Գայանե Հովհաննիսյանի, Ռուզաննա Հովհաննիսյանի, Կարինե Հովհաննիսյանի, Ֆլորա Հովհաննիսյան Տոնոյանի՝ սեփականության օտարման պահանջի մասին ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն 5. Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո յոթերորդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:

Հասցե` ՀՀ,Արագածոտնի մարզ,ք․Աշտարակ,Տիգրան Մեծի 65

Հեռ..` /0232/3-29-39

Էլ. փոստ`