Թիվ ԵԴ/63696/02/22 քաղաքացիական գործով պատասխանողներ Արաքսյա Հայկի Մուրադյանի, Մարիանա Արթուրի Ջավախյանի, Սյուզաննա Արթուրի Ջավախյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
17.04.2024
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ նաև՝ Դատարան), քննության առնելով ըստ հայցի <<Պրեմիում Կրեդիտ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ` նաև Ընկերություն) ընդդեմ Արթուր Արշակի Ջավախյանի, Արաքսյա Հայկի Մուրադյանի, Մարիանա Արթուրի Ջավախյանի, Սյուզաննա Արթուրի Ջավախյանի (այսուհետ` նաև Պատասխանողներ)՝ ապօրինի տիրապետումը դադարեցնելու և Պատասխանողներին վտարելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ սահմանելու հարցը,
ՈՐՈՇԵՑ
1. Սահմանել թիվ ԵԴ/63696/02/22 քաղաքացիական գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը՝ ըստ սույն որոշման պատճառաբանական մասի:
2. Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու մեկամսյա ժամկետ (պատճենը նախապես ուղարկելով դատավարության կողմերին)՝ սկսած սույն որոշումը ստանալու պահից:
3. Հրավիրել նախնական դատական նիստ 03.09.2024 թվականին, ժամը` 14:15-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
4. Որոշումն եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա
Հեռ..` +374 10 511813 /402, 403/
Էլ. փոստ`