Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/44450/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Վլադիմիր Գագիկի Մարգարյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

17.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), ուսումնասիրելով ըստ հայցի Գարիկ Ռազմիկի Սալոյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Վլադիմիր Գագիկի Մարգարյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը սեփականատերերի միջև համաչափ բաշխելու պահանջների մասին, քաղաքացիական գործի նյութերը,

ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործով ըստ հայցի Գարիկ Ռազմիկի Սալոյանի ընդդեմ Վլադիմիր Գագիկի Մարգարյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը սեփականատերերի միջև համաչափ բաշխելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հրավիրել նախնական դատական նիստ` 08.05.2024 թվականին, ժամը` 15:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`