Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/4598/02/23 քաղաքացիական գործով պատասխանող Գագիկ Թորոսի Խաչատրյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

17.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ս. Երիցյանի նախագահությամբ (այսուհետ՝ նաև Դատարան), քննարկելով ըստ հայցի Ալվարդ Սմբաթի Խաչատրյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Գագիկ Թորոսի Խաչատրյանի (այսուհետ նաև՝ Պատասխանող)՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը բաժանելու պահանջի մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտելու և քաղաքացիական գործը դատաքննության նշանակելու հարցը


ՈՐՈՇԵՑ

1. Քաղաքացիական գործն ըստ հայցի Ալվարդ Սմբաթի Խաչատրյանի ընդդեմ Գագիկ Թորոսի Խաչատրյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը բաժանելու պահանջի մասին, համարել դատաքննությանը նախապատրաստված:
2. Քաղաքացիական գործը դատաքննության նշանակել 10.09.2024 թվականին, ժամը 16:40-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրի վարչական շենքում (հասցե` ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա, 11-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 9):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ,ք. Երևան,Հալաբյան 41 ա

Հեռ..` +374 10 511813 /402, 403/

Էլ. փոստ`