Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ1/2910/02/21 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ.` /0312/ 5-01-83, shirak@court.am
ՇԴ-25-Ե-
Գործ ՇԴ1/2910/02/21
<<28>> մարտի 2024թ.
Պատասխանող՝ Կարինե Գրիգորի Բարսեղյանին
ՇՄ, գ. Ազատան 10-րդ փողոց տուն 41

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է քննվում թիվ ՇԴ1/2910/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Աշոտ Կորյունի Մոսոյանն ընդդեմ Կարինե Գրիգորի Բարսեղյանի, Արմեն Ջիվանի Ասոյանի, ՀՀ, Շիրակի մարզի Ազատան համայնքի, երրորդ անձինք՝ ՀՀ «Շիրակի մարզ» նոտարական տարածքի նոտար Ռիտա Նարոյանի, ՀՀ «Շիրակի մարզ» նոտարական տարածքի նոտար Տաթևիկ Տաշչյանի և ՀՀ Կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և որպես հետևանք անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներն անվավեր ճանաչելու և անբարեխիղճ տիրապետումից հողատարածքն ազատելու պահանջների մասին:
Սույն գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 26-ին , ժամը 16:30-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7, դահլիճ թիվ 7):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, ով պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ պարզաբանվում է.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԺԱՄԱԿՈՉՅԱՆ

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +37431250183

Էլ. փոստ`