Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԹԻՎ ԱՎԴ/4382/02/21 քաղաքացիական գործով

18.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ/4382/02/21 քաղաքացիական գործով
պատասխանողներ՝ Մանուկ Սարգսի Թադևոսյանին
Աննա Սարգսի Թադևոսյանին
Մարինե Սարգսի Թադևոսյանին
Գուլնար Վրեժի Հովհաննիսյանին /Թադևոսյան/
Ռուզաննա Սարգսի Հովհաննիսյանին /Թադևոսյան/
Ալվարդ Սարգսի Թադևոսյանին
Սարգիս Զալիբեկի Թադևոսյանին
/ՀՀ,Արարատի մարզ, գ․Գետազատ, Մուրացանի փողոց, տուն 4/

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարութում է գտնվում ըստ հայցի «Արարատբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ Մանուկ Սարգսի Թադևոսյանի, Աննա Սարգսի Թադևոսյանի, Մարինե Սարգսի Թադևոսյանի, Գուլնար Վրեժի Հովհաննիսյանի /Թադևոսյանի/, Ռուզաննա Սարգսի Հովհաննիսյանի /Թադևոսյանի/, Ալվարդ Սարգսի Թադևոսյանի, Սարգիս Զալիբեկի Թադևոսյանի և Արուսյակ Սարգսի Թադևոսյանի (այսուհետ նաև` պատասխանողներ)` բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին թիվ ԱՎԴ/4382/02/21 քաղաքացիական գործը:
Սույն քաղաքացիական գործով դատական նիստ է հրավիրվել 16․07․2024թ․, ժամը 15։00-ին, որը տեղի կունենա դատարանի Մասիս քաղաքի նստավայրում (ՀՀ Արարատի մարզ քաղաք Մասիս Հերացու 26/31, E-mail: masis@court.am, Հեռ. 0236-4-52-51)
Անհրաժեշտ է դատաքննությանը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը նշանակված դատական նիստին, ով պետք է ներկայանա դատարան անձը հաստատող փաստաթղթով, համապատասխան լիազորագրով (փաստաբանական արտոնագրով)։
Միաժամանակ պարզաբանվում է, որ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն 1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Դատավոր՝ Է․Աբգարյան
Դատավորի օգնական Գ․Եղոյան

Հասցե` ՀՀ Արարատի մարզ քաղաք Մասիս Հերացու 26/31,

Հեռ..` +37423645251

Էլ. փոստ`