Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹԻՎ ԱՎԴ/2472/02/21 քաղաքացիական գործով ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ Դատական նիստի կայացման վայրի և ժամանակի մասին ԹԻՎ ԱՎԴ/2472/02/21 քաղաքացիական գործով

18.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ԹԻՎ ԱՎԴ/2472/02/21 քաղաքացիական գործով
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Դատական նիստի կայացման վայրի և ժամանակի մասին

ԹԻՎ ԱՎԴ/2472/02/21 քաղաքացիական գործով
պատասխանող՝ Մերի Գասպարի Հարությունյանին
երրորդ անձինք՝ Գասպար Անդրանիկի Հարությունյանին
Հարություն Գասպարի Հարությունյանին
ՀՀ Արարատի մարզ, գ․Աբովյան, Կոլխոզնիկների փողոց 1 տուն/

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Է․ Աբգարյանի վարույթում է գտնվում ըստ հայցի «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության (այսուհետ նաև` հայցվոր) ներկայացուցիչ Խաչատուր Օհանյանի ընդդեմ Մերի Գասպարի Հարությունյանի (այսուհետ նաև` պատասխանող), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ Գասպար Անդրանիկի Հարությունյանի, Գայանե Հարությունյանի, Հարություն Գասպարի Հարությունյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժնեմասն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և պարտապանի հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասինի մասին թիվ ԱՎԴ/2472/02/21 քաղաքացիական գործը:
Հայտնվում է, որ դատարանը դատական նիստ է հրավիրել 16․07․2024թ․ ժամը 14։40-ին ,որը տեղի կունենա դատարանի Մասիս քաղաքի նստավայրում (հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, քաղաք Մասիս Հերացու 26/31, E-mail: masis@court.am, հեռ. 0236-4-52-51):
Անհրաժեշտ է դատաքննությանը ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և/ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը նշանակված դատական նիստին, ով պետք է ներկայանա դատարան անձը հաստատող փաստաթղթով, համապատասխան լիազորագրով (փաստաբանական արտոնագրով)։
Միաժամանակ պարզաբանվում է, որ՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն 1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, քաղաք Մասիս Հերացու 26/31

Հեռ..` +37423645251

Էլ. փոստ`