Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ2/29225/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարությա օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0078, ք. Երևան Հալաբյան 41ա, 010-51-18-13/429/ajapnyak2@court.am
Գործ ԵԴ2/29225/02/23
«19» ապրիլի 2024 թվական

Պատասխանող՝ Գևորգ Գրիշայի Բաբաջանյանին
ՀՀ, ք. Երևան, Ավան, 5 փողոց, 33/1 տուն
ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Սարալանջ 20 48



Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/29225/02/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16 ապրիլի 2024 թվական քաղաք Երևան


Նախագահությամբ դատավոր` Հասմիկ Ջալալյանի
քարտուղարությամբ` Արփինե Սարգսյանի
մասնակցությամբ
հայցվորի ներկայացուցիչ՝ Սերգեյ Ադիբեկյանի
(01.09.2023 թվականին հասարակ գրավոր կարգով տրված լիազորագիր,
փաստաբանական գործունեության արտոնագիր՝ թիվ 1891)
իրավասու ՀՀ Երևան քաղաքի
Դավթաշեն վարչական շրջանի
խնամակալության և հոգաբարձության մարմնի
ներկայացուցիչ՝ Մարինե Խաչիկյանի
(04.01.2024 թվականին հասարակ գրավոր կարգով տրված լիազորագիր,
անձնագրային տվյալները՝ AU 0573931, տրված՝ 11.01.2022 թվականին, 013-ի կողմից)

դռնբաց նախնական դատական նիստում, քննության առնելով թիվ ԵԴ2/29225/02/23 քաղաքացիական գործով ըստ հայցի Անահիտ Արամի Բաբաջանյանն ընդդեմ Գևորգ Գրիշայի Բաբաջանյանի, իրավասու՝ Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու պահանջի մասին, հայցվորի ներկայացուցիչ Ս. Ադիբեկյանի միջնորդությունը՝ արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ,

Պ Ա Ր Զ Ե Ց

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ2/29225/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ Արամի Բաբաջանյանի ընդդեմ Գևորգ Գրիշայի Բաբաջանյանի, իրավասու՝ Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու պահանջի մասին:
Դատարանը 24.11.2023 թվականին որոշում է կայացրել 04.01.2024 թվականին, ժամը 11:00-ին նախնական դատական նիստ հրավիրելու մասին:
Պատասխանող Գևորգ Գրիշայի Բաբաջանյանին ուղարկված դատավարական փաստաթղթերը հետ են վերադարձվել դատարան` «մերժեց» փոստային մակագրություններով:
Դատարանը, պատասխանողի ծանուցումն ապահովելու նպատակով, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ, 99-րդ հոդվածի 3-րդ մասի նորմերով, գրություն է ուղարկել պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի, տվյալ դեպքում ՀՀ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայքնի ղեկավարին, ինչպես նաև պատասխանողը ծանուցվել է ՀՀ-ում պաշտոնական ծանուցումների ինտերնետային կայքի միջոցով /www.azdarar.am/:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասով, որոշում է կայացրել 16.04.2024 թվականին, ժամը 12:15-ին հրավիրված նախնական դատական նիստն անցկացնել ծանուցված պատասխանող Գևորգ Գրիշայի Բաբաջանյանի բացակայությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ի մասի 7-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերն անվիճելի են, և գործի լուծման համար դատարանի կողմից անհրաժեշտ է պարզել բացառապես իրավունքի հարցեր, կամ պատասխանողն ընդունել է հայցապահանջները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածի համաձայն`
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
2. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը կարող է կայացվել գործի քննության ցանկացած պահի, սակայն ոչ շուտ, քան պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան ներկայացնելը, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտը:
3. Պատասխանողը հակընդդեմ հայց կարող է ներկայացնել մինչև առաջին ատյանի դատարանի կողմից եզրափակիչ դատական ակտ կայացնելը:
4. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշումը դատարանը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն`
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման պահից առաջին ատյանի դատարանն անցնում է եզրափակիչ դատական ակտի կայացմանը:
2. Եզրափակիչ դատական ակտը պետք է հրապարակվի ոչ ուշ, քան արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման կայացման օրվանից մեկամսյա ժամկետում:
3. Եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշման մեջ:
4. Արագացված դատաքննության կիրառմամբ կայացված եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ նույն ժամկետում վերաքննիչ բողոք չի բերվում։
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ արագացված դատաքննությունը որպես պարզեցված ընթացակարգ, կարող է կիրառվել դատարանի որոշման հիման վրա, որը կայացնելու իրավունք դատարանն ունի գործի քննության ցանկացած պահի: Միակ պայմանը պատասխանողին հայցադիմումի պատասխան ներկայացնելու օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում հնարավորության ապահովումն է:
Հետևաբար, Դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են նախապայմաններն արագացված դատաքննություն կիրառելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-305-րդ, 199-200-րդ հոդվածներով` Դատարանը

ՈՐՈՇԵՑ

Թիվ ԵԴ2/29225/02/23 քաղաքացիական գործով հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ արագացված դատաքննություն կիրառելու մասին, բավարարել:
Ըստ հայցի Անահիտ Արամի Բաբաջանյանն ընդդեմ Գևորգ Գրիշայի Բաբաջանյանի, իրավասու՝ Դավթաշեն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու պահանջի մասին, կիրառել արագացված դատաքննություն:
Եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2024 թվականի մայիսի 14-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ:


ԴԱՏԱՎՈՐ՝ Հ. ՋԱԼԱԼՅԱՆ

Հասցե` ՀՀ, ք. Երևան Հալաբյան 41ա

Հեռ..` 010-51-18-13/429

Էլ. փոստ`