Թիվ ԵԴ/29444/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
19.04.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական գործով դատավարական փաստաթղթի դեպոնացման մասին ծանուցում
Պատասխանող՝ Անահիտ Փոլադյանին
(ք. Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ., շ. 10, բն. 63)
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան) 07.02.2024 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/29444/02/22 դատական գործով, ըստ հայցի Յուրի Սուքիասյանի ընդդեմ Արուս Մարտիրոսյանի, Անահիտ Փոլադյանի, Աշոտ Մարտիրոսյանի, «Նորվիկ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու և գույքն արգելանքից հանելու պահանջների մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 06.11.2023 թվականին կայացված որոշման դեմ Յուրի Սուքիասյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
Անահիտ Փոլադյանին վերաքննիչ բողոքում նշված՝ ք. Երևան, Դավթաշեն 3-րդ թաղ., շ. 10, բն. 63 հասցեով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի կողմից ուղարկված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2024 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադարձվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ «Չի պահանջվել» նշումով:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ թիվ ԵԴ/29444/02/22 դատական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.02.2024 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դեպոնացված է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ..` 010-49-48-11/311
Էլ. փոստ`