Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0203/02/24

22.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
95-րդ,հոդվածի, 6-րդ կետ

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0203/02/24
«28» մարտի 2024 թվական
Պատասխանող՝ Հռիփսիմե Շահենի Շահնազարյանին
(հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, Գյումրի համայնք, ք․Գյումրի, Տ․Ճարտարապետ փ․, 9/4 շ․, բն․ 2)

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Աբովյանը վարույթ է ընդունել թիվ ԱՐԴ/0203/02/24 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> հասարակական կազմակերպության ընդդեմ Էդիկ Համբարձումի Նահապետյանի և Հռիփսիմե Շահենի Շահնազարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ և 31-րդ հոդվածների համաձայն՝ որպես քաղաքացիական դատավարության մասնակից՝ դատավարության պատասխանող կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
Վերը նշված հոդվածի համաձայն.
Դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Դուք կրում եք օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր եք Ձեր դատավարական իրավունքներից օգտվել և Ձեր դատավարական պարտականությունները կատարել բարեխղճորեն, իսկ դատավարական իրավունքների կամ այլ հնարավորությունների չարաշահում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվում են չարաշահմանը համաչափ` սույն օրենսգրքով նախատեսված դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ:
Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:
Հայցադիմումի պատասխանը պետք է պարունակի` 1) դատարանի անվանումը, որին ներկայացվել է հայցադիմումը, 2) գործի համարը, 3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) հասցեից), պատասխանող քաղաքացու անձնագրային տվյալները, պատասխանող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, 4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), 5) հայցադիմումում ներկայացված պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշումը, 6) հայցի փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշումը, 7) պատասխանի (առարկությունների) հիմքում դրված փաստերը, 8) հայցադիմումի պատասխանին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանում կարող են նշվել 1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը, 2) այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված, 3) պատասխանողի միջնորդությունները, 4) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, 5) էլեկտրոնային հաղորդակցության մջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:
Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը, եթե դրանք նախկինում տվյալ գործով չեն ներկայացվել: Ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում պատասխանը համարվում է չներկայացված, եթե նախնական դատական նիստի ընթացքում պատասխանողը չի հաստատում պատասխանը, կամ չի ներկայացվում ներկայացուցչի լիազորությունը հավաստող փաստաթուղթ:
Պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը և ապացույցները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Եթե պատասխանին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումի պատասխանին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելը հավաստող ապացույցներ:
Պատասխանին կից նույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացվել պատասխանի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերի պահանջների խախտմամբ ներկայացված պատասխանը համարվում է չներկայացված: Առաջին ատյանի դատարանը եռօրյա ժամկետում պատասխան ներկայացրած անձին տեղեկացնում է այդ մասին՝ նրան պարզաբանելով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը նշված խախտումները վերացնելու իրավունքը:
Հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոփոխելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստում պատասխանողին տրամադրում է ոչ պակաս, քան մեկշաբաթյա ժամկետ՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Ձեզ պարզաբանվում է նույն օրենսգրքի 140-րդ հոդվածի դրույթները, մասնավորապես՝ 1. Պատասխանողն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար: 2. Հակընդդեմ հայցը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, ընդունումը մերժվում կամ վերադարձվում է հայցադիմումին վերաբերող սույն օրենսգրքով նախատեսված կարգով: 3. Հակընդդեմ հայցն առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ, եթե` 1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը. 2) հակընդդեմ հայցի բավարարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառում է սկզբնական հայցի բավարարումը. 3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը: 4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով հակընդդեմ հայց չներկայացնելը պատասխանողին զրկում է հետագայում այնպիսի հայց ներկայացնելու հնարավորությունից, որը կարող էր ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառել սկզբնական հայցի բավարարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է սույն հոդվածով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն՝ 1. Հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: 2. Մեկ հայցադիմումում միացված մի քանի փոխկապակցված պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է քննության պարզեցված վարույթի կարգով, իսկ մյուսը` ընդհանուր հայցային վարույթի կարգով, դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով, եթե փոխկապակցված պահանջներն ածանցվում են պարզեցված վարույթի կարգով քննության ենթակա պահանջից: 3. Առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե՝ 1) առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ. 2) մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց. 3) հայցի առարկայի փոփոխության արդյունքում հայցապահանջը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը. 4) պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան:
Տեղեկացվում եք նաև այն մասին, որ գործը չի կարող քննվել պարզեցված վարույթի կարգով, եթե՝ 1) առկա է գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, փորձաքննություն նշանակելու, ապացույց պահանջելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտություն. 2) դատարանը վարույթ է ընդունել հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձի հայց. 3) դատարանը պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո թույլատրել է հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը. 4) առկա է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելու կամ գործի քննությանն այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն. 5) ներկայացվել է խմբային հայց. 6) անհրաժեշտ է պարզել գործին մասնակցող անձի կողմից չվկայակոչված, սակայն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ: Սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում դատարանը պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ, իսկ 4-րդ կետով նախատեսված դեպքում՝ հայցադիմումի պատասխանն ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ: 2. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը: 3. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում: 4. Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ 1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: 2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: 3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ: 4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հայցադիմումը ներկայացվել է էլեկտրոնային համակարգի միջոցով, ուստի դատարանը գործը վարում է էլեկտրոնային եղանակով:
Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119.2-րդ հոդվածի համաձայն՝ 1. Սույն գլխի իմաստով՝ 1) Համակարգը էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման և գործի քննության համար անհրաժեշտ՝ սույն գլխով նախատեսված այլ գործողությունների իրականացման համար Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից վարվող էլեկտրոնային համակարգն է. 2) էլեկտրոնային եղանակով վարվող գործը դատական գործի՝ Համակարգում գտնվող և Համակարգի միջոցով հասանելի նյութերի ամբողջությունն է. 3) Համակարգն օգտագործող անձ է (են) համարվում` ա. այն ֆիզիկական անձը, որը քաղաքացիական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ Համակարգի միջոցով կատարել է որևէ գործողություն և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չի պահել Համակարգից օգտվելու անհնարինության մասին, բ. իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, գնումների հետ կապված վեճերով վարույթում պատասխանողները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները և արտոնագրված հաշտարարները՝ անկախ Համակարգի միջոցով որևէ անգամ որևէ գործողություն կատարած լինելուց կամ չլինելուց:
2. Սույն գլխի իմաստով՝ Համակարգի միջոցով հասանելի դարձած փաստաթղթեր (նյութեր) են համարվում այն փաստաթղթերը (այդ թվում՝ դատավարական փաստաթղթերը, ապացույցները, դատական ակտերը, դատական ծանուցագրերը), որոնք առկա են էլեկտրոնային եղանակով վարվող գործի նյութերում և տեղադրվել են Համակարգն օգտագործող անձի անձնական էջում, որը հավաստվում է Համակարգի կողմից, և դրանք հնարավոր է դիտել ու ներբեռնել Համակարգի միջոցով։ Համակարգն օգտագործող անձին որևէ փաստաթուղթ (նյութ) հասանելի դառնալու դեպքում Համակարգն օգտագործող անձն անմիջապես տեղեկացվում է Համակարգում մուտքագրված անձի բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119.3-րդ հոդվածի համաձայն՝ 1. Քաղաքացիական գործի շրջանակներում դատարանը գործը վարում է էլեկտրոնային եղանակով, բացառությամբ այն փաստաթղթերի (նյութերի), որոնք ստացվել են սույն օրենսգրքի 119.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետով չսահմանված ֆիզիկական անձի կողմից կամ ուղարկվել են նրան, և սույն գլխով նախատեսված այլ դեպքերի։ 2. Էլեկտրոնային եղանակով վարվող գործը ներառում է քաղաքացիական գործի բոլոր նյութերը, որոնք ստեղծվել կամ ներկայացվել են Համակարգի միջոցով, ինչպես նաև Համակարգից դուրս ստեղծված կամ ներկայացված գործի բոլոր նյութերի սկանավորված տարբերակները (ներառյալ՝ իրեղեն ապացույցների լուսանկարները և տեսագրությունները, դատական ծանուցագրերը և դատական նիստերի արձանագրությունները)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119.4-րդ հոդվածի համաձայն՝ 1. Բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն և այլն) կազմվում և ներկայացվում են Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով։ 2. Դատավարական փաստաթղթին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են դրանց սկանավորված տարբերակները Համակարգի միջոցով ուղարկելու եղանակով։ Այն դեպքում, երբ դատավարական փաստաթղթին կից ներկայացվող փաստաթուղթը էլեկտրոնային է, այն ներկայացվում է առանց սկանավորման:
3. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը և դրան կից փաստաթղթերը համարվում են դատարան ներկայացված Համակարգի միջոցով դրանք ուղարկելու պահից (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119.5-րդ հոդվածի համաձայն՝ 1. Առանձին ակտի ձևով կայացվող բոլոր դատական ակտերը կազմվում են Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119.6-րդ հոդվածի համաձայն՝ 1. Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձին ուղարկված, եթե այն կազմվել է Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, պարունակում է սույն օրենսգրքով սահմանված տեղեկատվությունը և Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին։
2. Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձի կողմից ստացված այն իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո։
3. Դատական ակտի հրապարակման ժամանակի և վայրի մասին ծանուցումների նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի կանոնները։
4. Համակարգն օգտագործող անձը կրում է իրեն հասանելի դարձած դատական ծանուցագիրը չկարդալու անբարենպաստ հետևանքները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119.7-րդ հոդվածի համաձայն՝ 1. Դատավարական փաստաթուղթը համարվում է ներկայացնողի կողմից ստորագրված, եթե այն վավերացվել է ներկայացնողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան, և ներկայացվել է Համակարգի միջոցով ներկայացնողի կողմից։ 2. Համատեղ ստորագրված դատավարական փաստաթուղթը համարվում է ներկայացնողների կողմից ստորագրված, եթե այն վավերացվել է ներկայացնողների էլեկտրոնային թվային ստորագրություններով՝ «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան, և ներկայացվել է Համակարգի միջոցով ներկայացնողներից որևէ մեկի կողմից։
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես դատավարության հայցվոր կողմ՝ Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ՝ ք.Էջմիածին, Կամո 15:
Տեղեկացվում է նաև, որ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, իսկ դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով (datalex.am)՝ 2024 թվականի մայիսի 21-ին:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Վ. ՇԱԽՄՈՒՐԱԴՅԱՆ

Հասցե` Կամո 15

Հեռ..` 4-89-70

Էլ. փոստ`