Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՇԴ2/2006/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված





ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆ
ք. Գյումրի, Անկախության հր. 7, հեռ.` /0312/ 5-01-83, shirak@court.am
ՇԴ-25-Ե-
ՇԴ2/2006/02/22
<<08>> ապրիլի 2024թ.
Պատասխանող՝ Հասմիկ Ավետիսի Մինասյանին
ք.Արթիկ, Սայաթ-Նովա 23


Ուղարկվում է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ԺԱՄԱԿՈՉՅԱՆ

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ2/2006/02/22



ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2024 թվականի ապրիլի 08-ին, Գյումրի քաղաքում, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Անի Երիջանյանս, քարտուղարությամբ`Վ.Մուրադյանի, մասնակցությամբ հայցվոր Ա.Վարագյանի, հայցվորի ներկայացուցիչ Ա.Մնացականյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Է.Վարագյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի ներկայացուցիչ Ա.Ղանդիլյանի, քննության առնելով Արտակ Լևիկի Վարագյանի հայցն ընդդեմ Հասմիկ Ավետիսի Մինասյանի, երրորդ անձ՝ ՀՀ «Շիրակի մարզ» նոտարական տարածքի նոտար՝ Գագիկ Բզնունիի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Էդգար Հովհաննեսի Վարագյանի՝ ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և դրա հետևանքները կիրառելու պահանջի մասին քաղաքացիական գործով նոր պատասխանող ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը,

Պ Ա Ր Զ Ե Ց

09.11.2022 թվականին Արտակ Լևիկի Վարագյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հասմիկ Ավետիսի Մինասյանի, երրորդ անձ՝ ՀՀ «Շիրակի մարզ» նոտարական տարածքի նոտար՝ Գագիկ Բզնունիի՝ ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և դրա հետևանքները կիրառելու պահանջի մասին:
17.11.2022 թվականին Դատարանը /դատավոր Ա.Աթանեսյան/ որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Քաղաքացիական գործը 21.03.2023 թվականին մակագրվել է դատավոր Ա.Երիջանյանիս, աշխատակազմին է հանձնվել 22.03.2023 թվականին:
24.03.2023 թվականին Դատարանը որոշում է կայացրել քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին:
15.05.2023 թվականին Դատարանը որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին:
02.10.2023 թվականին Դատարանը որոշում է կայացրել վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ պատասխանողի կողմում ներգրավելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը,
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն՝
1. Հայցվորը, գտնելով, որ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով, մինչև նախնական դատական նիստի ավարտը կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել այդ անձանց որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ գրավոր միջնորդություն: Նոր պատասխանող ներգրավելու միջնորդության մեջ պետք է նշվեն նոր պատասխանող ներգրավելու հիմքերը և հիմնավորումները:
1.1. Սույն հոդվածի 1-ին մասի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում:
2. Նոր պատասխանող ներգրավելու մասին դատարանը կայացնում է որոշում՝ այն երեք օրվա ընթացքում ուղարկելով գործին մասնակցող անձանց, այդ թվում նաև՝ նոր պատասխանողին:
3. Նոր պատասխանողին գործին ներգրավելու դեպքում դատարանն իրականացնում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները:
08.04.2024 թվականի դատական նիստի ընթացքում Դատարանը պարզել է դատավարության մասնակիցների կազմը, որի կապակցությամբ հայցվորի ներկայացուցիչ Ա.Մնացականյանը նոր պատասխանող ներգրավելու մասին միջնորդություն է ներկայացրել Դատարան, որով հայտնել է, որ սույն գործով պատասխանողի աղջկա՝ Սիմա Հովհաննեսի Վարագյանի կողմից Դատարան է մուտքագրվել դիմում: Դիմումում Սիմա Վարագյանը նշել է, որ հոր մահից հետո ք.Արթիկ, Սայաթ-Նովա թիվ 23 հասցեում գտնվող գույքի փաստացի տիրապետողն ու կառավարողն է: Դիմել է Արթիկի նոտարական գրասենյակ՝ հոր ժառանգությունը ընդունելու նպատակով: Դիմումի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ հայցվորի և պատասխանողի աղջկա՝ Սիմա Հովհաննեսի Վարագյանի միջև ևս առկա է իրավունքի վերաբերյալ վեճ: Այլ կերպ ասած հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ: Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի պահանջներով խնդրել է սույն գործով, որպես նոր պատասխանող ներգրավել Սիմա Հովհաննեսի Վարագյանին /հաշվառման վայրի հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Ավան Առինջ, 2 մկրշ. Շ. 2, բն. 87/:
Դատարանը, ուսումնասիրելով միջնորդությունը գտնում է, որ այն պետք է բավարարել, քանի որ ըստ հայցվոր կողմի ներկայացրած հիմնավորումներով Սիմա Հովհաննեսի Վարագյանը վիճելի հասցեի տան նկատմամբ ժառանգությունն ընդունելու նպատակով դիմել է համապատասխան նոտարական գրասենյակ և վերջինս փաստացի տիրապետում և կառավարում է գույքը, ուստի ստացվում է, որ հայցվորի պահանջը ուղղված է նաև իրեն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ, 188-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով` Դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց


1. Հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը բավարարել:
2. Թիվ ՇԴ2/2006/02/22 քաղաքացիական գործով որպես պատասխանող ներգրավել՝ Սիմա Հովհաննեսի Վարագյանին:
2. Թիվ ՇԴ2/2006/02/22 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ նշանակել՝ 2024 թվականի մայիսի 24-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7, դահլիճ թիվ 7):
3. Որոշումը եռօրյա ժամկետում ուղարկել գործին մասնակցող անձանց:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ա.ԵՐԻՋԱՆՅԱՆ

Հասցե` ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` +37431250183

Էլ. փոստ`