Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ/6280/02/23 քաղաքացիական գործով Վկա՝ Լուսիկ Գևորգի Հարությունյանին

26.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 99-րդ հոդվածի 3-րդ մաս



ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7, էլ. փոստ` shirak@court.am, Հեռ. 0312-5-0183

ՇԴ-25-Ե
Գործ - № ՇԴ/6280/02/23
26 ապրիլի 2024թ.

Թիվ ՇԴ/6280/02/23 քաղաքացիական գործով
Վկա՝ Լուսիկ Գևորգի Հարությունյանին
/Շիրակի մարզ, գ. Առափի, 1-ին փող., տ. 153/


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈւՑԱԳԻՐ

Տեղեկացվում է, որ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մ. Էլոյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Մարիամ Լևոնի Հովհաննիսյանի ընդդեմ Ալեքսան Գալուստի Ավդալյանի և Հռիփսիմե Գալուստի Ավդալյանի՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու մասին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատարանի 01.04.2024թ. արձանագրային որոշմամբ որոշվել է Հայաստան Զավենի Հովհաննիսյանին և Լուսիկ Գևորգի Հարությունյանին դատարան կանչել և հարցաքննել որպես վկա:
Նշված քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2024թ․ մայիսի 30-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում (հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության հր., 7-րդ շենք):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն՝
1. Վկան պարտավոր է դատարանի կանչով ներկայանալ առաջին ատյանի դատարան։
2.Դատական ծանուցագիր ստացած և դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունեցող վկան պարտավոր է մինչև դատական նիստն այդ մասին հայտնել առաջին ատյանի դատարանին` նշելով դատական նիստին ներկայանալու անհնարինության պատճառները:
3. Եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք։ Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:
4. Որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Դատավորի օգնական՝ Գ. Ջանոյան

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև դատական իշխանության պաշտոնական տեղեկատվական՝ www.datalex.am կայքից:

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` 031250183

Էլ. փոստ`