Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՎԴ6/0043/05/19 վարչական գործով ծանուցագիր և ՀՀ վարչական դատարանի 04.04.2024թ. որոշումը վարչական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին

26.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարանի դատավոր Նարեկ Գասպարյանի օգնական Սոնա Մկրտչյան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ Հովիկ Նիկողոսյանին
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Գոգարան

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Նարեկ Գասպարյան) վարույթում քննվող թիվ ՎԴ6/0043/05/19 վարչական գործով (Կարինե Սարգսյանը և Վալերիկ Բաղդասարյանն ընդդեմ Սպիտակ համայնքի, երրորդ անձինք՝ Քաղաքաշինության կոմիտե, Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերով հանձնաժողով, ՀՀ Լոռու մարզպետարան, Ռուբեն Նիկողոսյան և Հովիկ Նիկողոսյան՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու և բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորցնելու պահանջների մասին) նշանակվել է նախնական դատական նիստ, որը տեղի կունենա 2024 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 14:00, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):
Դուք հրավիրվում եք մասնակցելու նշանակված նախնական դատական նիստին՝ որպես երրորդ անձ։ Դատական նիստին անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, իսկ ներկայացուցչի միջոցով դատական նիստին մասնակցելու դեպքում՝ նաև լիազորագիր կամ ներկայացուցչի լիազորությունները հաստատող այլ փաստաթուղթ։
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված լինելու, սակայն դրան չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ (ՀՀ վարչական դատավարության օրենսգիրք, հոդված 89, մաս 2):
Միաժամանակ, ուղարկվում է վերոնշյալ վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 04.04.2024թ. որոշումը վարչական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին (ընդամենը՝ 2 (երկու) թերթ)։

ԴԱՏԱՎՈՐ ՆԱՐԵԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ


Վարչական գործ թիվ
ՎԴ6/0043/05/19

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04 ապրիլի 2024թ. ք. Վանաձոր

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` դատավոր Նարեկ Գասպարյան (այսուհետ` Դատարան), ծանոթանալով թիվ ՎԴ6/0043/05/19 վարչական գործին,
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Արշակ Ալավերդյան) 07.06.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Կարինե Սարգսյանի և Վալերիկ Բաղդասարյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ ՀՀ Լոռու մարզի Գոգարան համայնքի ղեկավարի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու և բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորցնելու պահանջների մասին:
Պատասխանող ՀՀ Լոռու մարզի Գոգարան համայնքի ղեկավարի կողմից 24.06.2019 թվականին ներկայացվել է հայցադիմումի պատասխան:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Արշակ Ալավերդյան) 08.01.2021 թվականի որոշմամբ դատավարության մեջ երրորդ անձինք են ներգրավվել Քաղաքաշինության կոմիտեն, Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերով հանձնաժողովը, ՀՀ Լոռու մարզպետարանը, Ռուբեն Նիկողոսյանը և Հովիկ Նիկողոսյանը: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ պատասխանողից պահանջվել է ապացույց:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Արշակ Ալավերդյան) 09.06.2021 թվականի որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության:
Բարձրագույն դատական խորհրդի 18.02.2022թ. թիվ ԲԴԽ-21-Ո-31 որոշմամբ Վարչական դատարանի դատավոր Արշակ Ալավերդյանի լիազորությունները 2022 թվականի փետրվարի 21-ից դադարեցվել են։ Սույն վարչական գործը վերաբաշխման արդյունքում հանձնվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանին։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գևորգ Սոսյան) 13.06.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել վարչական գործն ըստ հայցի՝ Կարինե Սարգսյանի և Վալերիկ Բաղդասարյանի ընդդեմ ՀՀ Լոռու մարզի Գոգարան համայնքի ղեկավարի, երրորդ անձինք՝ Քաղաքաշինության կոմիտե, Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերով հանձնաժողով, ՀՀ Լոռու մարզպետարան, Ռուբեն Նիկողոսյան և Հովիկ Նիկողոսյան՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու և բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ պատասխանող ՀՀ Լոռու մարզի Գոգարան համայնքի ղեկավարը փոխարինվել է իրավահաջորդ Սպիտակ համայնքով:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Գևորգ Սոսյան) 08.08.2022 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
08.08.2022 թվականի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (դատավոր՝ Արթուր Պողոսյան) 12.09.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (դատավոր՝ Արթուր Պողոսյան) 05.10.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է և վերացվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ6/0043/05/19 վարչական գործով 08.08.2022 թվականին կայացրած «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը։
ՀՀ Նախագահի 16.02.2024 թվականի թիվ ՆՀ-53-Ա հրամանագրով Գևորգ Սոսյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
25․03․2024 թվականին սույն վարչական գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Նարեկ Գասպարյանին։
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով՝ Դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վարչական գործն ըստ հայցի՝ Կարինե Սարգսյանի և Վալերիկ Բաղդասարյանի ընդդեմ Սպիտակ համայնքի, երրորդ անձինք՝ Քաղաքաշինության կոմիտե, Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերով հանձնաժողով, ՀՀ Լոռու մարզպետարան, Ռուբեն Նիկողոսյան և Հովիկ Նիկողոսյան՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու և բարենպաստ վարչական ակտ կայացնելուն պարտավորցնելու պահանջների մասին, ընդունել վարույթ:
2. Սույն վարչական գործով հրավիրել նախնական դատական նիստ՝ այն նշանակելով 2024 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ վարչական դատարանի Վանաձորի նստավայրի շենքում (ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, այն վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:



ԴԱՏԱՎՈՐ ՆԱՐԵԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` 0322 2 32 35

Էլ. փոստ`