ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ թիվ ԱՎԴ3/0461/02/20 քաղաքացիական գործով
16.06.2022
Վարդան Սինանյանին
(ք.Ջերմուկ, Գետափնյա փող. 11)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.04.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր Գյուլվարդ Գասպարյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2021 թվականի վճռի դեմ, թիվ ԱՎԴ3/0461/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Գյուլվարդ Գասպարյանի ընդդեմ Հենրիկ Սինանյանի և Վարդան Սինանյանի՝ սեփականության իրավունքը անշարժ գույքի նկատմամբ ճանաչելու պահանջի մասին:
Պատասխանող Վարդան Սինանյանի վերջին հայտնի բնակության վայրը` ք.Ջերմուկ, Գետափնյա փող., 11հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23
Հեռ..` 010-44-84-08-/350/
Էլ. փոստ`