Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՍնԴ/0071/02/21 քաղաքացիական գործով « Նորաշեն 2007 » սպառողական կոոպերատիվի վերաբերյալ դատական ծանուցագիր:

12.01.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«12» հունվարի 2023թ.
Նախագահող դատավոր` Դ.Սերոբյան

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
N ՍնԴ/0071/02/21 քաղաքացիական գործով



Պատասխանող՝ « Նորաշեն 2007 » սպառողական կոոպերատիվ
(ՀՀ, ք. Երևան, Գ. Չաուշի 14/3 շենք)


Սնանակության գործի համարը` ՍնԴ/0071/02/21
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Արմեն Արարատի Մանուչարյանի ընդդեմ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի, երրորդ անձ՝ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի միջև 28.07.2007 թվականին կնքված նախնական պայմանագիրը վավեր ճանաչելու և ք. Երևան, Գ. Չաուշի 14/3 շենքի թիվ 31 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին (18.07.2022թ. վճռի դեմ):

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հիմք` 30.11.2022 թվականի որոշումը):

Ի գիտություն` Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:
Առդիր` որոշումը`1 թերթից։

Դատավորի գործավար` Է.Սարգսյան

Դատարան ներկայանալիս խնդրվում է Ձեր
հետ ներկայացնել նաև Ձեր անձնագիրը,
սոցիալական քարտը դրա առկայության դեպքում

Հասցե` ՀՀ,ք.Երևան,Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +37410-44-84-08-347

Էլ. փոստ`