Թիվ ԼԴ/3718/02/21 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
10.05.2023
« 10 » մայիսի, 2023թ.
Նախագահող դատավոր` Տ. Նազարյան
ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Թիվ ԼԴ/3718/02/21 քաղաքացիական գործով
դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
Հայցվոր /հակընդդեմ հայցով պատասխանող/
«ԼՈՌԻ ԲԻՅՐ» ՍՊ ընկերությանը
(ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Թատերական փողոց 6)
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահող դատավոր Տարոն Նազարյանի վարույթում է գտնվում թիվ ԼԴ/3718/02/21 քաղաքացիական գործով «Քվիմագո» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը:
Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով / ք. Երևան, Գ. Նժդեհի 23/ :
Ծանոթություն: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 7-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:
Դատավորի օգնական՝ Հռիփսիմե Լոքյան
Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի փողոց 23
Հեռ..` (+37410) 49-48-11 /303/
Էլ. փոստ`