Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՐԴ/8875/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.08.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս


Սիլվա Պատվականի Սիմոնյանին
/Արմավիրի մարզ,Բաղրամյան,Շենիկ,Մ.Մելքոնյան փող.42/1/

Քաղաքացիական գործ՝ ԱՐԴ/8875/02/22

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
/ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ/

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.06.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել <<Ինեկոբանկ>> ՓԲԸ ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՐԴ/8875/02/22 քաղաքացիական գործով /ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Պատվական Գևորգի Սիմոնյանի, Սոֆյա Սերյոժայի Հակոբյանի, երրորդ անձ՝ Սվետլանա և Սիլվա Սիմոնյանների` բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին/ կայացված 25.04.2023 թվականի վճռի դեմ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի՝ «Արմավիրի մարզ, Բաղրամյան, Շենիկ,Մ.Մելքոնյան փող. 42/1» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ծրարի վրա՝ «Տեղափոխված» նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (330):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11, 330

Էլ. փոստ`