Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դատական ծանուցագիր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հրապարակային ծանուցում թիվ ԵԴ/10361/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

25.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

«Երևանի «Ադամանդ» ապրանքա-հումքային բորսա» ՓԲԸ-ին
/հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ագաթանգեղոսի 6/1/


ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2024 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԴ/10361/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի Գարինեհ Յագուբիկենարակիի ընդդեմ Արա Նազարյանի, Վաչագան Խաչատրյանի, Գայանե Իսպիրյանի, «Հայէկոնոմբանկ» բաց բաժնետիրական ընկերության, երրորդ անձինք՝ Անդրանիկ Այվազյան, «Երևանի «Ադամանդ» ապրանքա-հումքային բորսա» փակ բաժնետիրական ընկերություն, «Ֆլորես աճուրդի տուն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, ՀՀ նոտարական պալատ, ՀՀ կադաստրի կոմիտե՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, ՀՀ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 26.12.2023 թվականի վճռի դեմ Գարինեհ Յագուբիկենարակիի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
«Երևանի «Ադամանդ» ապրանքա-հումքային բորսա» ՓԲԸ տնօրենի վերջին հայտնի գտնվելու վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Ագաթանգեղոսի 6/1 հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-49-48-11 (321):

Դատավորի օգնական` Ն.Պապոյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 374 10 4948 11 321

Էլ. փոստ`