Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՇԴ/3941/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գարիկ Միշիկի Ոսկանյան
Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մհեր Մկրտչյան փողոց 34 շենք, բն.66-67
Գարիկ Միշիկի Ոսկանյան
ՌԴ Ռոստովի մարզ, Չերտկովո բնակավայր, Կ. Մարքսի փողոց, տուն 76


Քաղաքացիական գործի համարը` ՇԴ/3941/02/20
Կողմերը և պահանջն ըստ հայցի Աննա Մանվելի Մինասյանի ընդդեմ Գարիկ Միշիկի Ոսկանյանի՝ հայրության ճանաչման պահանջի մասին:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հիմք 05.04.2024 թվականի որոշումը):
Ի գիտություն` Ձեզ պարզաբանվում, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի համաձայն
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան`
1) վճռի դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը.
2. Վերաքննիչ բողոքի պատասխանն ուղարկվում է կամ առձեռն հանձնվում է վերաքննիչ դատարան և գործին մասնակցող անձանց:
3. Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։
4. Վերաքննիչ բողոքի պատասխանում նշվում են`
1) վերաքննիչ դատարանի անվանումը.
2) պատասխանը ներկայացրած անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).
3) դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները։
5. Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու կամ առձեռն հանձնելու ապացույցները։
6. Վերաքննիչ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ դատական գործում:
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:

Դատավորի օգնական` Ա.Շահնազարյան

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Գ.Նժդեհի 23

Հեռ..` 010-49-48-11 /343/

Էլ. փոստ`