Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/3609/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս +37410 494811 337

29.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

№ ԴԴԱ-2 - _____________
«___» ___________ 2024թ.
ԱՁ Կարինե Գարեգինի Կիրակոսյանին
(ՀՀ, Շիրակի մ., ք. Գյումրի, Բագրատունյաց 8/23)

Քաղաքացիական գործի համարը` ԿԴ/1788/02/20:
Կողմերը և պահանջը` ըստ հայցի ԱՁ Կարինե Գարեգինի Կիրակոսյանի ընդդեմ Վանյա Բաբայանի, Լաուրա Մառլենի Գրիգորյանի, Կարո Վանյայի Բաբայանի, Նաիրուհի Վանյայի Բաբայանի, Անուշ Վանյայի Բաբայանի, Սիմոն Խաչատուրի Բաբայանի, Գրետա Զինավորի Վելյանի՝ բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին, 22.01.2024թ. վճռի դեմ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ (հիմք` 03.04.2024 թվականի որոշումը):

Ի գիտություն` Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` վճռի դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ)::
Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:


Առդիր՝ որոշումը` 4 էջից:



Դատավորի օգնական՝ Լ. Սաֆարյան










ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Քաղաքացիական գործ ԿԴ/1788/02/20

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԻՐՈՒՀԻ ԲԱԲԱՅԱՆԻ, ԼԱՈՒՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԿԱՐՈ ԲԱԲԱՅԱՆԻ ԵՎ ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆԻ ՄԱՍՈՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ
ԵՎ ՎԱՆՅԱ ԲԱԲԱՅԱՆԻ ՄԱՍՈՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


03.04.2024թ. ք.Երևան

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը
(այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան), հետևյալ կազմով՝

նախագահող դատավոր Ս. Սահակյան,
դատավոր Ժ. Ասատրյան,
դատավոր Լ. Գրիգորյան,

քննության առնելով թիվ ԿԴ/1788/02/20 քաղաքացիական գործով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) 22.01.2024թ. վճռի դեմ պատասխանողներ Նաիրուհի Բաբայանի, Վանյա Բաբայանի, Լաուրա Գրիգորյանի, Կարո Բաբայանի և Անուշ Բաբայանի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց

Դատարանը (նախագահությամբ դատավոր Ա. Անտոնյանի), քննության առնելով թիվ ԿԴ/1788/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի ԱՁ Կարինե Կիրակոսյանի ընդդեմ Վանյա Բաբայանի, Լաուրա Գրիգորյանի, Կարո Բաբայանի, Նաիրուհի Բաբայանի, Անուշ Բաբայանի, Սիմոն Բաբայանի, Գրետա Վելյանի՝ բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին, 22.01.2024թ. վճռով հայցը բավարարել է:
Վճիռը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 22.01.2024թ.
Վերոնշյալ վճռի դեմ պատասխանողներ Նաիրուհի Բաբայանի, Վանյա Բաբայանի, Լաուրա Գրիգորյանի, Կարո Բաբայանի և Անուշ Բաբայանի անունից փաստաբան Լիպարիտ Սահակյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ 26.02.2024թ. այն հանձնելով փոստային կապի օպերատորին:
Վերաքննիչ դատարանում գործը ստացվել է 22.03.2024թ., դատական կազմին է հանձնվել 25.03.2024թ.։
Քննության առնելով պատասխանողներ Նաիրուհի Բաբայանի, Լաուրա Գրիգորյանի, Կարո Բաբայանի և Անուշ Բաբայանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը՝ Վերաքննիչ դատարանը նախ արձանագրում է հետևյալը.
Պատասխանողներ Նաիրուհի Բաբայանը, Լաուրա Գրիգորյանը, Կարո Բաբայանի և Անուշ Բաբայանը միջնորդել են Վերաքննիչ դատարանին վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարել, և ի հիմնավորումն ներկայացված միջնորդության՝ նշել են, որ դատական ակտը ստացվել է 27.01.2024թ.:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։
Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ (…) դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Նույն օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
Նույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
Տվյալ դեպքում 22.01.2024թ. կայացված վճիռը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 22.01.2024թ. (հիմք՝ ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային՝ www.court.am կայք, «դատական գործեր» բաժին, «տեղեկատվություն դատական գործերի ընթացքի վերաբերյալ» ենթաբաժին), վճիռը փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ, իսկ գործում առկա ստացման հավաստագրերի համաձայն՝ Նաիրուհի Բաբայանը վճիռը ստացել է 30.01.2024թ., Լաուրա Գրիգորյանը՝ 29.01.2024թ., Անուշ Բաբայանը՝ 27.01.2024թ., իսկ Կարո Բաբայանին ուղարկված փաստային առաքանին վերադարձել է Դատարան «չի պահանջվել» նշումով, հետևաբար Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետի հարգելիության հարցի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումը (տե՛ս Անուշ Մարտիրոսյանն ընդդեմ ՀՀ Մշակույթի նախարարության թիվ ԵԴ/22262/02/18 քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 04.12.2019 թվականի որոշումը), եզրահանգում է, որ մինչ դատական ակտը ստանալու օրը վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետի բաց թողնելու պատճառները պետք է ճանաչել հարգելի և վերականգնել, ուստի համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի՝ վերաքննիչ բողոք բերած անձի անունից ներկայացված միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, ենթակա է բավարարման:
Ուսումնասիրելով Նաիրուհի Բաբայանի, Լաուրա Գրիգորյանի, Կարո Բաբայանի և Անուշ Բաբայանի վերաքննիչ բողոքը, դրան կցված փաստաթղթերը և քաղաքացիական գործի նյութերը՝ Վերաքննիչ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքեր չկան, հետևաբար Նաիրուհի Բաբայանի, Լաուրա Գրիգորյանի, Կարո Բաբայանի և Անուշ Բաբայանի վերաքննիչ բողոքը պետք է ընդունել վարույթ:

Անդրադառնալով պատասխանող Վանյա Բաբայանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցին՝ Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը բացակայում են, միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը պատասխանող Վանյա Բաբայանի մասով ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
Նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ (...) ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը փաստում է, որ պատասխանող Վանյա Բաբայանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ստորագրել է փաստաբան Լիպարիտ Սահակյանը, մինչդեռ բողոքին կից կամ քաղաքացիական գործում առկա չէ Լիպարիտ Սահակյանի՝ պատասխանող Վանյա Բաբայանի անունից վերաքննիչ բողոքը ստորագրելու լիազորությունը հավաստող բնօրինակ փաստաթուղթ:
Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կից ներկայացված Վանիկ Բաբայանի կողմից 06.04.2022թ. նոտարական կարգով վավերացված լիազորագրի պատճենին և դրա թարգմանության պատճենին, ապա Վերաքննիչ դատարանը նախ արձանագրում է, որ Վանիկ Բաբայանը սույն քաղաքացիական գործով չի հանդիսանում գործին մասնակցող անձ, ուստի վերջինիս կողմից Անուշ Բաբայանին տրված լիազորագրի պատճենը սույն վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հիմք չի կարող հանդիսանալ:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ լիազորագրի պատճենով և դրա թարգմանության պատճենով չի կարող հավաստվել լիազորված անձի լիազորությունները, ուստի դրանք չեն կարող դիտվել որպես լիազորված անձի լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթուղթ, ավելին, նշված լիազորագրի պատճենից հետևում է, որ լիազորվել է ոչ թե փաստաբան Լիպարիտ Սահակյանը, այլ՝ պատասխանող Անուշ Բաբայանը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն՝ վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ (…) դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Նույն օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:
Տվյալ դեպքում 22.01.2024թ. կայացված վճիռը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 22.01.2024թ. (հիմք՝ ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային՝ www.court.am կայք, «դատական գործեր» բաժին, «տեղեկատվություն դատական գործերի ընթացքի վերաբերյալ» ենթաբաժին), վերաքննիչ բողոքը ներկայացրել է 26.02.2024թ.` օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ պատասխանող Վանյա Բաբայանի կողմից վերաքննիչ բողոքը այն ստորագրելու իրավասություն չունեցող անձի կողմից ներկայացվելու պայմաններում, վերաքննիչ բողոքը պատասխանող Վանյա Բաբայանի մասով միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով տասնհինգօրյա ժամկետում (...) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ, 371-րդ,372, 382-րդ հոդվածով՝ Վերաքննիչ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Պատասխանողներ Նաիրուհի Բաբայանի, Լաուրա Գրիգորյանի, Կարո Բաբայանի և Անուշ Բաբայանի միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, բավարարել, վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնել:
2. Թիվ ԿԴ/1788/02/20 քաղաքացիական գործով Դատարանի 22.01.2024թ. վճռի դեմ պատասխանողներ Նաիրուհի Բաբայանի, Լաուրա Գրիգորյանի, Կարո Բաբայանի և Անուշ Բաբայանի վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:
3. Թիվ ԿԴ/1788/02/20 քաղաքացիական գործով Դատարանի 22.01.2024թ. վճռի դեմ պատասխանող Վանյա Բաբայանի վերաքննիչ բողոքը վերադարձնել:

Բողոքում թույլ տված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացվելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում:

ՆԱԽԱԳԱՀՈՂ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐ
Ս. ՍԱՀԱԿՅԱՆ Ժ. ԱՍԱՏՐՅԱՆ Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ


Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 494811 337

Էլ. փոստ`