Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթներ Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

31.05.2022

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի «Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ
<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդված

Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթներ Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար՝

1.Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի (ծածկագիր 1.1-1)։
Գործառույթներն են`
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ պաշտոնի անձնագիրը): Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա)ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոններում կամ դրանց համապատասխանող` պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա հանրային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանին համապատասխանող` պետական ծառայության դասային աստիճան (կոչում) կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ;
բ) ունի «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Նորոշման, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

2. Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիատակ և գնումների կազմակերպման բաժնի պետ (ծածկագիր 2.1-1)։
Գործառույթներն են`
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ պաշտոնի անձնագիրը): ա) ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
բ) ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, բյուջետային օրենսդրության, այդ թվում «Բյուջետային համակարգի մասին» «Գանձապետական համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, «Աշխատանքային օրենսգրքի», աշխատակազմի կանոնադրության, բաժնի կանոնակարգի ու իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) կարդում, կարողանում է բացատրվել որևէ օտար լեզվով:
զ) ունի գնումների մասնագետի որակավորում
է) հանրային հատվածի հաշվապահի որակավորում
թ) ՀԾ ծրագրով աշխատելու իմացություն
ժ) clienttreasury.minfin.am, online.taxservice.am, e-Invoicing ծրագրերի գերազանց իմացություն

3. Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և գյուղատնտեսության բաժնի պետ(ծածկագիր 2.1-2)։
Գործառույթներն են`
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ (պաշտոնի անձնագիրը):
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) ունի ճարտարապետա-շինարարական մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
բ) ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, այդ թվում «Քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, «Հողային օրենսգրքի», «Աշխատանքային օրենսգրքի», աշխատակազմի կանոնադրության, բաժնի կանոնակարգի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն.
գ) ունի տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
դ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
ե) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
զ) կարդում, կարողանում է բացատրվել որևէ օտար լեզվով:


4 Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ ( ծածկագիր 2.1-3)։
Գործառույթներն են`
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ (պաշտոնի անձնագիրը):
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2018 թվականի հունվարի 1- ը համայնքային ծառայության առաջատար պաշտոնի անձնագիրն ընդգրկում է համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
բ) ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հարկերի մասին», «Գույքահարկի մասին», «Հողիհարկի մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Գովազդի մասին», «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքների, «Հողային օրենսգրքի», «Աշխատանքային օրենսգրքի», աշխատակազմի կանոնադրության, բաժնի կանոնակարգի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն.
գ) ունի տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
դ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
ե) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
զ)կարդում, կարողանում է բացատրվել որևէ օտար լեզվով:
է) Տիրապետում է Vector plus, E-community ծրագրերին





5. Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և գյուղատնտեսության բաժնի գլխավոր մասնագետ քաղաքաշինության և հողօգտագործման հարցերով (ծածկագիր 2.3-3)։
Գործառույթներն են`
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ (պաշտոնի անձնագիրը):
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) ունի ճարտարապետա-շինարարական մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
բ) ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, այդ թվում «Քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, «Հողային օրենսգրքի», բաժնի կանոնակարգի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը:
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
ե) կարդում, կարողանում է բացատրվել որևէ օտար լեզվով:






6. Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և գյուղատնտեսության բաժնի գլխավոր մասնագետ, տնտեսական զարգացման պատասխանատու (ծածկագիր 2.3-5)։
Գործառույթներն են`
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ Նոր Հաճըն համայնքի (պաշտոնի անձնագիրը):
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) Ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ
բ) Ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշման, աշխատակազմի կանոնադրության, բաժնի կանոնակարգի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն,
գ) Տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ) Ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով արհեստավարժ աշխատելու ունակություն,
ե) Կարդում, կարողանում է բացատրվել որևէ օտար լեզվով:

7. Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, իրվաբան (ծածկագիր 2.3-7)։
Գործառույթներն են`
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ պաշտոնի անձնագիրը):
ա) ունի ` բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ վարչական կամ հայեցողական կամ ինքնավար պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի դեպքում` առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեության փորձ աուդիտի ոլորտումբ) ունի «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչական իրավախախտումների մասին», խնամակալության, հոգաբարձության, անչափահասների իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի», աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) Կարդում, կարողանում է բացատրվել որևէ օտար լեզվով:


Մրցույթները կկայանան 2022 թվականի հուլիսի 06-ին ժամը 11:00-ին Նոր Հաճընի համայնքապետարանի վարչական շենքում (ք.Նոր Հաճըն, Տոռոզյան փողոց շենք 7):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 21.06.2022թ:
Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք0է0ներկայացնեն0հետևյալ0փաստաթղթերը`
1) դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս).
2) տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակի հետ միասին.
3) արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
4) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
5) անձնագրի պատճենը։

Փաստաթղթերը ընդունվում են՝ Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ (ք.Նոր Հաճըն, Տոռոզյան փողոց շենք 7, (հեռ.` +374224-4-25-50) ժամը 09.00-ից մինչև 18.00,կամ ք. Հրազդան, Կենտրոն վարչական շենք, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԾՀ բաժնում, հեռախոս 0223-2-34-13, 0223-2-73-01 ժամը 10.00-ից մինչև 15.00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճըն, Տոռոզյան փողոց, շենք 7

Հեռ..` +374 224 4-25-50

Էլ. փոստ`