Համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու մասին
25.08.2022
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Վեդի համայնք 19-ը օգոստոսի 2022թ.
ՀՀ Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՁՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ
(ծածկագիր 3.2-11) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները՝
ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները՝ ժամանակին և պատշաճ որակով
բ) ապահովում է բաժնի փաստաթղթաշրջանառությունը
գ) իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ
դ) իրակականացնում է քաղաքացիների հերթագրում՝ աշխատակազմի քարտուղարի մոտ ընդունելության համար
ե) բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին
զ) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցրեը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում պատասխանում դրանց
է) աշխատակազմում իրականացնում է փոստի և սուրհանդակային ծառայության աշխատանքները.
ը) իրականացնում է փաստաթղթերի հաշվառումը և պահպանումը, ստեղծում է արխիվի տեղեկատու համակարգը, վարում է արխիվային ֆոնդի, գործերի և փաստաթղթերի հաշվառումն ու պահպանումը.
ը) բաժնի պետի հանձնարարությամբ արխիվից տրամադրում է արխիվային անհրաժեշտ փաստաթղթերի պատճեններ և տեղեկանքներ.
թ) օգնում է աշխատակազմի ստորաբաժանումներին` ընթացիկ գործավարության և իրեն հանձնման ենթակա փաստաթղթերի հետ տարվող աշխատանքներում.
Առաջին կարգի մասնագետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի:
Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս).
-միջնակարգ կրթության փաստը հավատող փաստաթուղթ, ինչպես նաև առկայության դեպքում տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմների, վկայականների պատճենները` բնօրինակի հետ միասին.
-հայտարարություն այն մասին,որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
-հայտարարություն այն մասին,որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
- արական սեռի անձինք ներկայացնում են զին.գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
- անձնագրի պատճենը՝ բնօրինակի հետ միասին:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին, Վեդու համայնքապետարանում
Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, նշված հասցեներից որևիցե մեկով՝
1. Վեդու համայնքապետարան
ք.Վեդի, Թումանյան 6
2-րդ հարկ, քարտուղարության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
հեռ.0234-2-33-32
2. Արարատի մարզպետարան
ք.Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60
5-րդ հարկ, ՏԻ և ՀԳՄ վարչություն,
հեռ.0235-2-34-65
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2022 թվականի սեպտեմբերի 7-ը: