«Արփա-Սևան» ԲԲԸ 2023թ․ կայանալիք ընդհանուր ժողովի մասին
05.05.2023
2023թ․ հունիսի 8-ին ժամը 11։00 տեղի կունենա «Արփա–Սևան» ԲԲ ընկերության ընդհանուր ժողովը։ Ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվելու է 02.06.2023թ․դրությամբ։
Օրակարգում՝
1. Ընկերության 2022թ․ տարեկան հաշվետվության հաստատումը,
2. Ֆինանսական գործունեության վերաբերյալ վերստուգող հանձնաժողովի և աուդիտն իրականացնող անձի եզրակացությունը,
3. Շահույթի բաշխման հաստատումը, տարեկան շահութաբաժինների չափի և վճարման մասին որոշման ընդունումը,
4. Վերստուգող հանձնաժողովի անդամների ընտրությունը։
Ժողովում քննարկվող հարցերին վերաբերող նյութերին կարելի է ծանոթանալ ընկերության www.arpa-sevan.am ինտերնետային կայքում, կամ ս․թ․ մայիսի 8–ից մինչև հունիսի 6–ը վարչական մասնաշենքում, հասցեն՝ ք․ Երևան, Վ․ Վաղարշյան 20։