Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու բաց մրցույթ

10.03.2021

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդված

ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականությանը պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու բաց մրցույթ: Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 12-ին` ժամը 11:30, Տաշիրի համայնքապետարանում` Վ. Սարգսյան 94 հասցեում:
Մրցույթի է դրվում հետևյալ լոտերը`
Լոտ 1. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0127-0010 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի խոտհարք, 1,15 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 11900 մեկնարկային գնով:
Լոտ 2. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0127-0009 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի խոտհարք, 1,23 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 12730 մեկնարկային գնով:
Լոտ 3. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0127-0004 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի խոտհարք, 2,31 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 23900 մեկնարկային գնով:
Լոտ 4. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0127-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի խոտհարք, 2,24 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 23180 մեկնարկային գնով:
Լոտ 5. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0126-0008 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի խոտհարք, 1,8 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 18630 մեկնարկային գնով:
Լոտ 6. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0126-0007 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի խոտհարք, 1,98 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 20500 մեկնարկային գնով:
Լոտ 7. Տաշիր համայնք, գյուղ Դաշտադեմ 06-032-0126-0002 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի խոտհարք, 3,62 հա, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով, 37500 մեկնարկային գնով:
Հողամասի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրա օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա/ հայտ,
բ/ մրցույթի մասնակցության համար սահմանված 2000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթերը:
Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է 2021 թվականի ապրիլի 9-ին` ժամը 18:00-ին:
Մրցույթի անցկացման օրը վճարվում է նախավճար հողամասի մեկնարկային գնի 5 % չափով:
Մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած մասնակիցը: Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է Տաշիր համայնքի բնակչին կամ Տաշիր համայնքում գրանցված իրավաբանական անձին:
Մրցույթի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր` ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում Տաշիրի համայնքապետարանի ճարտարապետության, գյուղատնտեսության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնում:
Մրցույթը չկայանալու դեպքում կրկնամրցույթը անց է կացվելու 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ ապրիլի 21-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-21-68, 2-34-06 հեռախոսահամարներով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, քաղաք Տաշիր Վ. Սարգսյան 94

Հեռ..` 025422168,025423406

Վեբ կայք` tashircity.am

Էլ. փոստ`