Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

23.12.2021

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզ,Տեղի համայնքապետարան
<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մաս

2021 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը՝ 12:00-ին, Տեղի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում կայանալու է Տեղ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստ:
Օրակարգում.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքում 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին,
2. «Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից 2022 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին,
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2019թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 43-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին,
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին,
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին,
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 19-ի N 7-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին,
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին,
9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2021թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին,
10. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու հերթական երկրորդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օրը սահմանելու մասին:

Տեղի համայնքապետարանի աշխատակազմ

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ.գ.Տեղ,35 փողոց,շենք 2

Հեռ..` 37493706970

Էլ. փոստ`