ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.08.2022
Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 8 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հատուկ մանկավարժի` լոգոպեդի (0.5 դրույք ) թափուր տեղի համար:
Հատուկ մանկավարժի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի :
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի:
Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝
դիմում
կրթության մասին փաստաթուղթ
անձը հաստատող փաստաթուղթ
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում )
ինքնակենսագրություն
մեկ լուսանկար ՝ 3x4 չափի
այլ պետությունների քաղաքացիները ՝ ՀՀ –ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
ՀՀ արական սեռի քաղաքացիները ՝ զինվորական գրքույկ
հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստթղթեր ( դրանց առկայության դեպքում )
որակավորման տարակարգ (առկայության դեպքում ) :
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ :
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից սեպտեմբերի 14-ը ներառյալ` ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:30-ը , բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ին, թիվ 8 մսուր-մանկապարտեզում (հասցե՝ Չարենցի 26):
Տեղեկությունների համար զանգահարել 098-52-56-44 կամ 2-11-69 հեռախոսահամարներով:
Հասցե` ք. Արմավիր, Հանրապետության 32
Հեռ..` +374 237 2 36 54
Էլ. փոստ`