ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ
05.10.2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթի մասին
ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավանի համայնքապետարանը, այսուհետԿազմակերպիչ, հրավիրում է վարձակալության մրցույթի, որը տեղի կունենա 2022թ. նոյեմբերի 07-ին ժամը 12:00-ին Արագածավանի համայնքապետարանի վարչական շենքում: Վարձակալությամբ տրամադրվելու են համայնքային սեփականություն հանդիսացող հողերը՝ գյուղատնտեսական և կառուցապատման նպատակով:
ՀՀ Հողամասի հասցեի գտնվելու վայրը Ծածկագիրը Հողամասի չափը /հա/ 1 հա-ի վարձակալության գինը ըստ գոտիների /ՀՀ դրամ/ Նպատակային և գործառնական նշանակությունը /հողատեսքը/ Հողագնատման խումբը Վարձակալության ժամկետը
Լոտ 1․ Արագածավան 02-016-0241-0670, 20,0 հա, 500 դրամ, գյուղատնտեսական արոտավայր, 5-րդ, 25տարի
Լոտ 2․․ Արագածավան 02-016-0210-0161, 100,01055հա, որից
94,92505 հա 500 դրամ, գյուղատնտեսական արոտավայր, 5-րդ, 25տարի
5,08555 հա 2190 դրամ, գյուղատնտեսական վարելահող, 5-րդ, 25տարի
Հողամասերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան: Մրցույթն անցկացվելու է դասական եղանակով` մեկնարկային գնի բարձրացմամբ: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է մրցույթի հաղթող:
Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանակավ անձիք, որոնք մրցույթային հանձնաժողովին են ներկայացրել հասցեն գ.Արագածավան, Բաղրամյան 71
-մրցույթին մասնակցելու հայտ
-մրցույթի մասնակցության վճարի անդորրագիրը` 1000դր.
-անձնագիրը, իսկ իրավաբանական անձիք հիմնադիր փաստաթղթերի պատճեները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը:
-մրցույթի նախավճարի մուծման անդորրագիրը: Նախավճարը կազմում է լոտի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի 5%-ը և մուծվում է Կազմակերպչին մրցույթի անցկացման օրը:
Հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթից 3 աշխատանքային օր առաջ:Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-ից 17:00, բացի շաբաթ և կիրակի օրերից: Լոտերին ծանոթանալու համար կարող եք դիմել Արագածավանի համայնքապետարան գ. Արագածավան, Բաղրամյան 71, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում/ բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի/: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արագածավանի համայնքապետարան կամ զանգահարել 093-34-85-08 հեռախոսահամարով :
Արագածավանի համայնքապետարան
Հասցե`ՀՀ Արագածոտնի մարզ գյուղ Արագածավան
Էլ. փոստ`aragatsavan.aragatsotn@mta.gov.am
Հասցե` ՀՀ արագածոտնի մարզ, գ․Արագածավան
Հեռ..` 0930108888
Էլ. փոստ`