Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վարձակալության մրցույթ

01.03.2023

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի Ֆիոլոտովո համայնքապետարան
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդված

ՀՀ Լոռու մարզի, Ֆիոլետովոյի համայնքապետարանում 2023 թվականի մարտի 31-ին ժամի 11:00-ին տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ. 25 տարի ժամկետով, գյուղատնտեսական գործունեության նպատակով՝ Լոտ 1: 06-113-0152-0060 ծածկագրով 0.7 հա. գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի արոտավայր, հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 5000 ՀՀ դրամ: Լոտ 2: 06-113-0130-0124 ծածկագրով 0.0985 հա. մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահող, տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 1000 ՀՀ դրամ: Լոտ 3: 06-113-0130-0126 ծածկագրով 0.099 հա. մակերեսով գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահող, տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 1000 ՀՀ դրամ: Մրցույթի մասնակցության վճարը 5000 ՀՀ դրամ, նախավճարի և նվազագույն քայլի չափը մեկնարկային գնի 5 տոկոս: Հայտերի ընդունման վերջին ժամկետը 2023 թվականի մարտի 27-ը ժամը 17:00: Մանրամասների համար զանգահարել հեռ. 096069086:

Հասցե` ՀՀ լոռու մարզ Ֆիոլետովո համանքապետարան 1-ին փողոց, շենք 146

Հեռ..` +374 (96) 069086

Էլ. փոստ`