Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ՝ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21–Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.04.2023

Տիպ` Ավագանու նիստի օրակարգի նախագծի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 63 հոդված 1-ին մաս

1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական՝ 2023 թվականի ապրիլի 21–ի նիստի հետևյալ օրակարգը.
1․1․ Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին․
1․2․ Ջերմուկ համայնքի 2022 թվականի հաշվապահական հաշվեկշիռը և համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին․
1․3․ Ջերմուկ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագծի մշակման աշխատանքների գործընթացը իրականացնելու ժամանակացույցը հաստատելու մասին
1․4․ Ջերմուկ համայնքում հողի կադաստրային արժեքի փոփոխմամբ պայմանավորված գործող վարձակալության, կառուցապատման և սերվիտուտի իրավունքի տրամադրման պայմանագրերում վարձավճարի (վճարի) փոփոխություն կատարելու մասին․
1․5․Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի N 3-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․
1․6․ Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 24-ի N 10-Ն որոշումն անվավեր ճանաչելու մասին․
1․7․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու, ամսական վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին
1․8․ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կարիքների համար հողամասի սերվիտուտ սահմանելու համաձայնություն տալու մասին․
1․9․ Ջերմուկ համայնքի «Համայնքային տնտեսություն» և «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին
1․10․ Ջերմուկ համայնքի «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին․
1․11․ Դրամական օգնություն տրամադրելու մասին․
1․12․ Ջերմուկ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին
1․13․ Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված ուղերձ ընդունելու մասին
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`