Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ՝ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30–Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ

23.05.2023

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի 63 հոդված 1-ին մաս

1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական՝ 2023 թվականի մայիսի 30–ի նիստի հետևյալ օրակարգը.
1․1․ Ջերմուկ համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին
1․2․Ջերմուկ համայնքի վարչական տարածքում տեղական տուրք վճարողի կողմից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո գործունեությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան չկազմակերպելու դեպքում տեղական տուրք վճարողի նկատմամբ նախազգուշացում կամ թույլտվության կասեցում կամ թույլտվության դադարեցում կիրառելու կարգը սահմանելու մասին
1․3․ Ջերմուկ համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու կարգը սահմանելու մասին
1․4․ Տեղական տուրքի և (կամ) վճարի արտոնությունների կիրառման համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին
1․5․ Անշարժ գույքի հարկի գծով արտոնություն սահմանելու մասին․
1․6․ Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 21-ի N 35-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Գնդեվազ գյուղում գտնվող 10-016-0208-0034 կադաստրային ծածկագրով հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
1․7․ Դրամական օգնություն տրամադրելու մասին
1․8․ Ջերմուկ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`