Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԾՈՎԻՆԱՐ ՌԱՖԱՅԵԼԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.05.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի մայիսի 29-ի զեկուցագիրը՝ Ծովինար Ռաֆայելի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Մասիսի փողոց, թիվ 10 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0013-0018) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2013-2022 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 124 516 (մեկ հարյուր քսանչորս հազար հինգ հարյուր տասնվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 89 639 (ութսունինը հազար վեց հարյուր երեսունինը) դրամ ապառք, 34 877 (երեսունչորս հազար ութ հարյուր յոթանասունյոթ) դրամ տույժ, որոշում եմ.

1. Ծովինար Ռաֆայելի Մնացականյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի հունիսի 21-ին, ժամը 17։10-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Ծովինար Ռաֆայելի Մնացականյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`