Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԻՐԱՆՈՒՇ ՄԻՇԱՅԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.05.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի մայիսի 29-ի զեկուցագիրը՝ Սիրանուշ Միշայի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Այգեգործական 2-րդ զանգված, 31-րդ տեղամաս, թիվ 39 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0147-0035) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2013-2022 թվականների համար, անշարժ գույքերի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 58 063 (հիսունութ հազար վաթսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 41 321 (քառասունմեկ հազար երեք հարյուր քսանմեկ) դրամ ապառք, 16 742 (տասնվեց հազար յոթ հարյուր քառասուներկու) դրամ տույժ, որոշում եմ.

1. Սիրանուշ Միշայի Բաղդասարյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի հունիսի 21-ին, ժամը 16։50-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Սիրանուշ Միշայի Բաղդասարյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`