ՀՀ ՇՄ Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ Վարդան Դրաստամատի Աթոյանին վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի լսումններին հրավիրելու մասին
22.06.2023
ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի կողմից ‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` -Ձեզ սեփականության իրավունքով պատկանող VOLVO S 80 3.2 մակնիշի 36 NA 535 պետհամարանիշերով ավտոմեքենայի համար սահմանված փոխադրամիջոցի համար սահմանված հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023թ հունիսի 28-ին ժամը 15:10-ին որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Արթիկի համայնքապետարան:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներով/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1
Հեռ..` +37498770244
Վեբ կայք` www.artik.am
Էլ. փոստ`