Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Վերին Դվին համայնքի «Մարգանիթա» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում դաստիարակի (0,56 դրույք) թափուր տեղի համար

23.10.2023

Տիպ` Նախադպրոցական ուսումնական հաստատություններում թափուր պաշտոններ
Հայտատու` Հայտատու` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԴՎԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆ
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ՝ Վերին Դվին համայնքի «Մարգանիթա» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում դաստիարակի (0,56 դրույք) թափուր տեղի համար։: Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին: Ասորերեն լեզվի իմացությունը ցանկալի է։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
-դիմում (Ձև 1),
մեկ լուսանկար 3X4 չափի,
- կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
-անձը հաստատող փաստաթուղթ,
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից կամ աշխատանքային գրքույկի պատճենը՝ (առկայության դեպքում),
-ինքնակենսագրություն (Ձև4),
-այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունք հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող թաստաթղթեր (առկայության դեպքում)
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և վերադարձնում բնօրինակները: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք: Փաստաթղթերն ընդունվում են 2023թ. հոկտեմբերի 23-ից մինչև 2023թ. նոյեմբերի 20-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-17:00, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2023թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, Վերին Դվին համայնքի «Մարգանիթա» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում, հասցեն՝ Արարատի մարզ, Վերին Դվին համայնք, Խանջյան 16։
Տեղեկությունների համար զանգահարել 093399816 հեռախոսահամարով:

Հասցե` Արարատի մարզ Վերի Դվինի համայնքապետարան

Հեռ..` 0933996165

Էլ. փոստ`