ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 12 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
03.11.2023
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2023 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական 12-րդ նիստը:
Օրակարգում՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 12-ի N 78-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2. «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին:
3. «Ջրվեժ համայնքի Զովք գյուղի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 129-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
5. «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿՏԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը դրամաշնորհ հատկացնելու մասին
6. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
7. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
8. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
9. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:
10. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
11. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
12. Հողամասը և շինությունը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
13. Հողամասը և շինությունը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
14. Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
Համայնքի ավագանու անդամների գրանցումը Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմն իրականացնելու է 2023 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 16:30-17:00-ն:
Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76
Հեռ..` 010684929
Վեբ կայք` www.jrvezh.am
Էլ. փոստ`