Անդրանիկ Ռաֆիկի Շահբազյանին ՀՀ Արմավիրի մարզ Խոյ համայնք Գ․ Դողս Խաչատրյան փողոց 20 տուն ԾԱՆՈՒՑՈՒՄ N24
29.02.2024
Խոյի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների խախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ, Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հողի հարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Համաձայն <<Վեկտոր Պլյուս>> և E-community ծրագրից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի Դողս գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասերը հանդիսանում են Ձեր սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված կարգով Դուք չեք կատարել հողի հարկ վճարելու պարտավորությունները՝ 2008-2023թթ․ ընկած ժամանակահատվածում։
Ձեր պարտավորությունները համայնքի հանդեպ մինջև 2020 թվականը կազմում են՝ 171767/հարյուր յոթանասունմեկ հազար յոթ հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 93534 /իննսուներեք հազար հինգ հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ, տույժ՝ 78233/ յոթանասունութ հազար երկու հարյուր երեսուներեք/ ՀՀ դրամ և 2021-2023 թվականը ներառյալ՝ 6911/ վեց հազար ինը հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 5990/ հինգ հազար ինը հարյուր իննսուն/ ՀՀ դրամ, տույժ՝ 921/ ինը հարյուր քսամեկ/ ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 178678/ հարյուր յոթանասունութ հազար վեց հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և /կամ/ չկատարվեցին վերը նշված հարկային պարտավորությունները, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետում: Կից ներկայացվում է ՝ հողի հարկի վերաբերյալ տեղեկանքները։
Հասցե` Արմավիրի մարզ Մաշտոց 30
Հեռ..` 060888999 /89/
Էլ. փոստ`