Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.03.2024

Տիպ` Համայնքային սեփականության վարձակալության մրցույթի մասին հրապարակային ծանուցում
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի Փամբակի համայնքապետարան
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդված

ՀՀ Լոռու մարզի, Փամբակի համայնքապետարանում 2024 թվականի Մարտի 29-ին ժ. 12:00-ին տեղի կունենա պետական սեփ. հողամասերի գյուղատնտեսական գործունեության նպատակով վարձակալության մրցույթ՝ 10 տարի ժամկետով.

-Լոտ 1: 06-059-0351-0001 կադաստրային ծածկագրից 34,9633 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի արոտավայր։ Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 130000 դրամ։

-Լոտ 2: 06-059-0354-0008 կադաստրային ծածկագրից 1,508767 հա գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի խոտհարք։ Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 20000 դրամ։

Հայտերի ընդունման վերջին ժամկետը 2024 թվականի մարտի 26-ը ժամը 17:00: Սակարկություններում հաղթողը վճարում է գույքի պետական գրանցման համայնքի կողմից կատարված ծախսերը։ Մանրամասների համար դիմել համայնքապետարան, հեռ. 098731475:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ գ. Փամբակ 1 փող. 23

Հեռ..` +374 77758863

Վեբ կայք` pambak.am

Էլ. փոստ`