Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐՄԵՆ ԳԱՐԵԳԻՆԻ ՔԱԼԱՋՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.03.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի մարտի 5-ի զեկուցագիրը՝ Արմեն Գարեգինի Քալաջյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված՝ OPEL VECTRA 1.6 մակնիշի, 34SC002 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2015-2023 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 121 208 (մեկ հարյուր քսանմեկ հազար երկու հարյուր ութ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 90 851 (իննսուն հազար ութ հարյուր հիսունմեկ) դրամ ապառք, 30 357 (երեսուն հազար երեք հարյուր հիսունյոթ) դրամ տույժ, որոշում եմ.

1․ Արմեն Գարեգինի Քալաջյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2024 թվականի ապրիլի 5-ին, ժամը 16։00-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Արմեն Գարեգինի Քալաջյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`