Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Տաշիրի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բաց դասական աճուրդ հայտարարելու մասին

25.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
ՀՀ հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մաս

2024 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարանում` Վ.Սարգսյան փողոց, թիվ 94 հասցեում, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարում՝ բաց դասական աճուրդի միջոցով:
Աճուրդի են դրվում հետևյալ լոտերը`
Լոտ 1 - Տաշիր համայնք, ք.Տաշիր, Երևանյան փողոց, թիվ 6/2 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 4285.7քմ (ծածկագիր՝ 06-008-0001-0018) բնակելի կառուցապատման հողամասը 3394500 (երեք միլիոն երեք հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 2 - Տաշիր համայնք, ք.Տաշիր, Վ.Սարգսյան փողոց, թիվ 116/8 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 40քմ (ծածկագիր՝ 06-008-0209-0053) բնակելի կառուցապատման հողամասը 32000 (երեսուներկու հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 3 - Տաշիր համայնք, ք.Տաշիր, Վան զանգվածի 5-րդ փողոց, թիվ 2 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 1585,1քմ (ծածկագիր՝ 06-008-0015-0001) այլ հողամասը 1255500 (մեկ միլիոն երկու հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Լոտ 4- Տաշիր համայնք, ք.Տաշիր, Գետափնյա փողոց, թիվ 22/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության 207,9 քմ (ծածկագիր՝ 06-008-0078-0011) այլ հողամասը 165000 (մեկ հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Հողամասերիի նկատմամբ սահմանափակումներ չկան, նրանց օգտագործումը սերվիտուտ չի առաջացնում, հարում են հաղորդակցության ուղիներին:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցության համար սահմանված դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթերը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 23-ը: Վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդող օրը՝ յուրաքանչյուր երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):
Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից:
Նախավճարի չափը մեկնարկային գնի 50 % չափով, աճուրդի մասնակցության վճարը՝ 2000 դրամ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաշիրի համայնքապետարան (0254) 2-29-31,2-34-06 հեռախոսահամարներով:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Տաշիր, Վ. Սարգսյան 94

Հեռ..` 0254-21-68

Վեբ կայք` tashircity.am

Էլ. փոստ`