Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանը հայտարարում է համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 15 կտոր հողերի վարձակալության մրցույթ:

26.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան
«Հրապարակային սակարկությունների մասին»ՀՀ օրենքի 21-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանը հայտարարում է համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 15 կտոր հողերի վարձակալության մրցույթ:
Մրցույթը կկայանա 2024 թվականի ապրիլի 30-ին, ժամը 11:00-ին, Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, գյուղ Բասեն, 1բ փողոց թիվ 1։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի ապրիլի 23-ը ներառյալ:
Հայտերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-ից 13:00-ն, 14:00-ից 17:00-ն ներառյալ (Հայտերն ընդունվում են Բասեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում):
Մրցույթում հաղթած է համարվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած և կշռային գործակիցներով բարձր միավորներ հավաքած մասնակիցը։
Վարձակալության տրամադրվող հողերի նկարագիրը՝
Լոտերի թիվը՝ 15,
Հողերի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական,
Վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի,
Մրցույթի ձևը՝ բաց,
Մրցույթի մասնակցության վճարի չափը՝ 2000 ՀՀ դրամ,
Նախավճարի չափը վարձավճարի մեկնարկային գնի նկատմամբ՝ 5%,
Քայլի չափը՝ վարձավճարի մեկնարկային գնի նկատմամբ՝ 5%

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42

Հեռ..` /0312/7-08-85

Վեբ կայք` Akhuryan.am

Էլ. փոստ`