Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Խոյ համայնքի Այգեշատ գյուղի «Այգեշատի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համա։

28.03.2024

Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Խոյի համայնքապետարան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 26․մարտի 2020 թվականի N 02-Ն հրաման

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ Խոյ համայնքի Այգեշատ գյուղի «Այգեշատի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համա։

ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ գյուղի «Այգեշատի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2024 թվականի մայիսի 2-ին ժամը 11։00-ին, (մ․ Արմավիր, հ․ Խոյ գ․ Արշալույս, 20 փողոց 5 շենք) կանցկացվի մրցույթ Խոյ համայնքի Այգեշատ գյուղի «Այգեշատի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրայի կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար ։
Մրցույթին մասնակցելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի՝
1) բարձրագույն կրթություն.
2) հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
3) նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի դեպքում՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պահանջները բավարարող անձը.
Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N416-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելվածի 2-րդ գլխի 3-րդ կետով սահմանված պահանջները։
3) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացության (ՀՀ Սահմանադրություն, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր)
4) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն․
5) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն․
6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն․
7) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ․
8) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն․
9) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը`
1) ով դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ.
2) ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ով զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար․
4) 65 տարին լրացած քաղաքացիները.
5) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են։
6) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով
Վերը նշված մրցույթը կկայանա 2024թ. մայիսի 2-ին ժամը 11:00-ին, իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024թ. ապրիլիի 22 -ը:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կանցկացվի մ․ Արմավիր, հ․ Խոյ գ․ Արշալույս, 20 փողոց 5 շենք:
Դիմող քաղաքացիները Խոյի համայնքապետարան Խոյ համայնք, Գեղակերտ գյուղ, Մաշտոց փ․ 30 շ կամ Արմավիրի մարզպետարան /ք. Արմավիր/ կամ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն անձամբ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
Դիմող քաղաքացիները Խոյի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1)դիմում․
2)մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի․
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին․
4) ինքնակենսագրություն․
5) հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ)․
6) անձնագիր, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները․
7) տեղեկանք՝ մշտական բնակության վայրից․
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով ։

Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30

Հեռ..` 060888999

Էլ. փոստ`