Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ալավերդու համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ – վաճառք

07.05.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

2024թվականի հունիսի 11-ին, ժամը 11:00-ին «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկ»-ում` Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ քաղաք Ալավերդի, Զորավար Անդրանիկ փողոց, 8/1, 4-րդ հարկ, նիստերի դահլիճ) տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ – վաճառք` 9 լոտով:
Վաճառվում են`
Լոտ 1. Համայնք Ալավերդի, Ճոճկան գյուղ, 25-րդ փողոց, 40 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-069-0145-0015 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, 0.33936 հեկտար մակերեսով հողամասը 2 885 000 (երկու միլիոն ութ հարյուր ութսունհինգ հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով:
Լոտ 2. Համայնք Ալավերդի, Ճոճկան գյուղ, 25-րդ փողոց, 44 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-069-0145-0016 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, 0.30839 հեկտար մակերեսով հողամասը 2 200 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով:
Լոտ 3. Համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, 49/6 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0061-0187 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0036 հեկտար մակերեսով հողամասը 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով:
Լոտ 4. Համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, 49/8 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0061-0189 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0036 հեկտար մակերեսով հողամասը 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով:
Լոտ 5. Համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, 49/10 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0061-0188 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0036 հեկտար մակերեսով հողամասը 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով:
Լոտ 6. Համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, Շահումյան փողոց, 1/12 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0150-0268 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.00528 հեկտար մակերեսով հողամասը 350 000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով:
Լոտ 7. Համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք, Սանահին Սարահարթ թաղամաս, Պղնձագործների փողոց, 10/4 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0150-0421 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.09173 հեկտար մակերեսով հողամասը 2 350 000 (երկու միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով:
Լոտ 8. Համայնք Ալավերդի, Օձուն գյուղ, 5-րդ փողոց, 69/3 հասցեում գտնվող, Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-112-0460-0046 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, 0.0697 հեկտար մակերեսով հողամասը 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով:
Լոտ 9. Համայնք Ալավերդի, Աքորի գյուղ, 14/1 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-022-0101-0155 ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, 0.018 հեկտար մակերեսով հողամասը 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտ կառուցելու նպատակով:

Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է 15000 դրամ, աճուրդի քայլի չափը` մեկնարկային գնի 5%:
Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ չկան:
Հողամասերի հարևանությամբ գոյություն ունեն ընդհանուր օգտագործման մոտեցման ճանապարհ:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2024թ. հունիսի 06-ը, ժամը 17:00-ն, հայտերի ընդունման հասցեն է՝ ք. Ալավերդի, Զորավար Անդրանիկ փողոց, 8/1, 4-րդ հարկ, 410 սենյակ:
Աճուրդի պայմանների մանրամասներին՝ հողամասի ելակետային տվյալներին, հողամասի հատակագծին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Ալավերդու համայնքապետարան, (ք. Ալավերդի, Զորավար Անդրանիկ 8/1, հեռ.` /0253/2-41-00):

Հասցե` Ալավերդի համայնք, քաղաք Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1

Հեռ..` +37425324100

Վեբ կայք` Alaverdi.am

Էլ. փոստ`