Մրցույթ Արագածոտնի մարզի ,, Գեղարոտի միջնակարգ դպրոց,, ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
02.02.2022
Մրցույթի հայտարարություն
Արագածոտնի մարզի ,, Գեղարոտի միջնակարգ դպրոց,, ՊՈԱԿ
տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ կետի համաձայն՝ Արագածոտնի մարզի ,, Գեղարոտի միջնակարգ դպրոց,, ՊՈԱԿ-ի
կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են Արագածոտնի մարզի ,, Գեղարոտի միջնակարգ դպրոց,, ՊՈԱԿ-ում
2022 թվականի փետրվարի 2 -ից մինչև փետրվարի 22 -ը ներառյալ, ամեն օր՝ ժամը10:00 -ից մինչև ժամը15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի մարտի 9-ին ՝ ժամը 14:00-ին,
Արագածոտնի մարզի ,, Գեղարոտի միջնակարգ դպրոց,, ՊՈԱԿ-ում
Արագածոտնի մարզ գ. Գեղարոտ __
Տեղեկությունների համար դիմել
Հեռախոս 093240406 ,095052395 /gegharot@schools.am
Հասցե` ՀՀ Արագածոտն մարզ գյուղ Գեղարոտ
Հեռ..` 093 240406
Էլ. փոստ`