Մրցույթ՝ ՀՀ Շիրակի մարզի Զարիշատի հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար
02.09.2022
ՀՀ Շիրակի մարզի «Զարիշատի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի
ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության /նշանակման/ կարգի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Բերդաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Զարիշատի հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Զորակերտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միացյալ խորհրդը հայտարարում է մրցույթ՝ «Զարիշատի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1/ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը
2/ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը / հավաստագիր /
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է ՝
1/ դիմում՝ հաստատության Խորհրդի նախագահի անունով,
2/ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
3/ հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը
4/ տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով,
5/ ինքնակենսագրություն
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են` ՀՀ Շիրակի մարզի «Զարիշատի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր ՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 15։00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 6-ին,ժամը 13։00-ին՝ ՀՀ Շիրակի մարզի «Զարիշատի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանում, հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ ՀՀ Շիրակի մարզ, Ամասիա համայնք, Զարիշատ գյուղ , 1-ին փողոց, 1/3շենք:
Տեղեկությունների համար դիմել Խորհրդի քարտուղար Էմմա Բարսեղյանին։
Հեռ՝ 093-46-31-75
Էլ. հասցե՝ emma.barseghyan@list.ru
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, գյ. Զարիշատ
Հեռ..` 093-46-31-75
Էլ. փոստ`