Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Տիպ՝ անհատական ծանուցում Հողամասի կադատրային արժեքի փոփոխության վերաբերյալ Ծանուցվող ՝ «ԷՅՉ ԷՍ ԷՅ» ՍՊԸ ՀՎՀՀ՝ 08620254

22.03.2024

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1, հոդված

Տիպ՝ անհատական ծանուցում


Հողամասի կադատրային արժեքի փոփոխության վերաբերյալ
Ծանուցվող ՝ «ԷՅՉ ԷՍ ԷՅ» ՍՊԸ
ՀՎՀՀ՝ 08620254


Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330.1 հոդվածով ծանուցում եմ, որ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտորակված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՕ-255-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի N1023 որոշման հիման վրա փոփոխվել է հողամասի կադաստրային արժեքները: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) և Հովսեփ Հովսեփյանի միջև 2004թ. հոկտեմբերի 28-ին կնքված «Սևան» ազգային պարկի 1908.0 մետր բացարձակ նիշից բարձր տարածքներում հողամասի վարձակալության մասին N232 պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 10-րդ կետի համաձայն՝ Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 1.3 տոկոսը:
Պայմանագրով նշված հողամասի վարձակալության իրավունքը համաձայն անշարժ գույքի միավորման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ներդրման պայմանագրերի փոխանցվել է «ԷՅՉ ԷՍ ԷՅ» ՍՊԸ-ին:
Պայմանագրով Ձեզ տրամադրված հողամասի 1 քմ-ի կադաստրային արժեքը ներկայումս կազմում է 514.8 դրամ:
Հիմք ընդունելով Պայմանագրի 11-րդ կետը, տեղեկացնում եմ, որ 15 օր հետո Պայմանագրի 10-րդ կետով սահմանված Վարձավճարը հաշվարկվելու է հողամասի նոր կադաստրային արժեքի 1.3 տոկոսով, որը տարեկան կկազմի 250965 դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Վարձավճարը չի փոփոխվի, եթե մինչ 15 օրյա ժամկետի ավարտը Պայմանագրի 21.2-րդ կետով նախատեսված կարգով ծանուցեք «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Պայմանագիրը Ձեր կողմից միակողմանի վաղաժամկետ լուծման մասին:

Հասցե` Գեղարքունիքի մարզ, Ք.Սևան, Կարմիր բանակի 56

Հեռ..` 0261-2-40-44

Վեբ կայք` sevan-park.am

Էլ. փոստ`