Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԲԱՑ ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.03.2024

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Գորիսի համայնքապետարան
Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մաս

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը բաց դասական աճուրդով օտարում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողերը.

Լոտ 1 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Հարթաշեն գյուղի 5-րդ փողոցի թիվ 18 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0.0825հա հողատարածքը (ծածկ. 09-055-0011-0005)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 300 ՀՀ դրամ:
Լոտ 2 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Հարթաշեն գյուղի 7-րդ փողոց թիվ 32 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0.072հա հողատարածքը (ծածկ. 09-055-0116-0022)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 300 ՀՀ դրամ:
Լոտ 3 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Հարթաշեն գյուղի 1-ին փողոց թիվ 49 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0.06հա հողատարածքը (ծածկ. 09-055-0013-0036)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 300 ՀՀ դրամ:
Լոտ 4 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 28 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0.0517հա հողատարածքը (ծածկ. 09-003-0206-0022)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:
Լոտ 5 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Գ. Գալստյան փողոց թիվ 66 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.01004հա հողամասը (ծածկ. 09-003-0202-0033), բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ
Լոտ 6 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Վերիշեն գյուղի 6-րդ փողոց թիվ 17 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ 0,03456հա հողատարածքը՝ անասնաշենք կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 800 ՀՀ դրամ:
Լոտ 7 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 14/52 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.00748հա հողամասը (ծածկ. 09-003-0080-0094), բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 7000 ՀՀ դրամ:
Լոտ 8 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության՝ 0,92152 հա «Այլ հողատեսք» (կադաստրային ծածկագիր՝ 09-077-0002-0102) և 0,60853 հա «Հնդավոր» (կադաստրային ծածկագիր՝ 09-077-0002-0104) գործառնական նշանակության հողամասը, վաճառքի մեկնարկային գին սահմանելով 675000 /վեց հարյուր յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ:

Աճուրդը տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 15-ին ժամը 14.00-ին, Գորիսի համայնքապետարանի շենքում:
Նշված հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ` սերվիտուտների) չկան:
Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00), բացի շաբաթ, կիրակի օրերից, հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ, ժամը 18:00-ին:
Աճուրդի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցելու համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,
Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար՝ հողամասի մեկնարկային գնի 50%-ի չափով: Աճուրդի նվազագույն քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոս: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ:

Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք. Գորիս, Անկախության 3
Հեռ..` +37428425696
Էլ. փոստ` gorismunicipality@gmail.com

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք․Գորիս, Անկախության փողոց թիվ 3

Հեռ..` +374028422552

Էլ. փոստ`