<<Վ. Դանիելյան>> ՍՊԸ-ի սնանկության գործով աճուրդի անցկացման և կազմակերպման մասին
27.12.2022
• 2023 թ. հունվարի 16-ին ,ժամը 13:00 թիվ ԼԴ/0066/04/14 սնանկության գործով կառավարիչ Արմեն Անտոնյանի կողմից՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 շենք, 311 սենյակ հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված <<Վ.Դանիելյան>> ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար <<ԱԿԲԱ ԲԱՆԿ>> ԲԲԸ-ում գրավադրված Լոռու մարզ, Վանաձոր քաղաքում գտնվող միկրոավտոբուսների համար կազմակերպվող կրկնաճուրդը հետևյալ լոտերով.
• ԼՈՏ 2 –ՄԻԿՐՈՎՏՈԲՈՒՍ – 1 հատ,1999 թ. արտադրության,<<ԳԱԶԵԼ 32213>> ՏՄ տեխ. Կտրոն (Լոռու մարզ տրված 10.10.2007 թ-ին ք. Վանաձոր) : Միկրոավտոբուսը գտնվում է անսարք վիճակում :Լոտի մեկնարկային գինը կազմում է 235.520 / երեք հարյուր երեսունհինգ հազսր հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ:
• ԼՈՏ 4 –ՄԻԿՐՈՎՏՈԲՈՒՍ – 1 հատ, 2004 թ. արտադրության,<<ԳԱԶԵԼ 32213>> տեխ. Անձնագիր (Լոռու մարզ, HH 767443 ք. Վանաձոր) : Միկրոավտոբուսը գտնվում է անսարք վիճակում : Լոտի մեկնարկային գինը կազմում է 368.640 / երեք հարյուր վաթսունութ հազար վեց հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 11.01.2023թ., ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 200․000,00 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն << Վ. Դանիելյան>> ՍՊԸ-ի անվամբ <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում բացված թիվ 1510019318738797 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին:
Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ:
Աճուրդում հաղթող է համարվում՝ լոտի համար առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից:
Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար, ցանկացողները կարող են զանգահարել << Վ. Դանիելյան>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Արմեն Անտոնյանին՝ 099-69-10-02 հեռախոսահամարով:
Հասցե` ք. Երևան, Արշակունյաց պող. 5,401ս.
Հեռ..` +37499691002
Էլ. փոստ`